Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դադարեցվեցին մշտապես զինվորական գործեր քննած դատավորի լիազորությունները

Օգոստոս 14,2013 11:08

Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ դադարեցվել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի լիազորությունները։

Դավթյանի հարցը քննարկվել է օգոստոսի 2-ին, Արդարադատության խորհրդում, որն էլ նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել Սերժ Սարգսյանին։

Նշենք, որ դատավորի լիազորությունները դադարեցվում են, երբ ակնհայտ կոպիտ խախտում է հայտնաբերվում նրա քննած գործերում։ Թե կոնկրետ որ գործի շրջանակներում են Դավթյանի լիազորությունները դադարեցվել, երեկ պարզել չհաջողվեց, սակայն հարկ է նշել, որ Դավթյանը մշտապես զինվորական գործեր է քննել։

Նա էր քննում նաեւ զինծառայող Մանվել Հազրոյանի գործը։ Հենց այդ դատավարության ժամանակ, երբ դատավորն ընթերցել էր ցմահ դատապարտման վճիռը, Հազրոյանը սեղանի վրա դրված կիսով չափ լիքը «Ջերմուկի» շիշը նետել էր դատավորի ուղղությամբ։ Քննչական մեկուսարանի ոստիկանները, որոնք ամբաստանյալին բերել էին դատարան, միանգամից հարձակվել էին Հազրոյանի վրա, ձեռնաշղթաներ հագցրել եւ ծեծել դատավորի աչքի առաջ, եւ նա որեւէ կերպ չէր միջամտել։ Փոխարենը փորձել էր միջամտել Հազրոյանի պաշտպանը՝ ներկայիս ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, սակայն նրա վրա էլ էին հարձակվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031