Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր քաղաքը». Բավական չէ՞ մսխեք Երևանի բյուջեն

Օգոստոս 14,2013 10:53

Այս օրերին Երևանումենտրոնական մեծ թափով ընթանում են կենտրոնական փողոցների վերաասֆալտապատման աշխատանքներ: Թեև այդ փողոցների նախնական վիճակն ամենևին էլ անբարեկարգ չէ, Երևանի քաղաքապետարանը որոշել է հսկայական ռեսուրս տրամադրել դրանք վերաասֆալտապատելու համար՝ այն դեպքում, երբ քաղաքի այլ շրջաններում ասֆալտապատման անհրաժեշտությունը գրեթե կենսական է:

asfaltapatum

Սույն թվականի օգոստոսի 7-ին Երևան քաղաքի «ամենաօրինակելի» թաղամասերից մեկը համարվող Դավիթաշեն 4-րդ թաղամասի 10-րդ շենքի բակ մուտք գործեց ծանր տեխնիկա՝ Honda մակնիշի հսկայական մի էքսկավատոր, որը պետք է ապօրինի կոյուղագիծ անցկացներ ինչ-որ բիզնեսմենի խանութի համար: Ամբողջ օրվա ընթացքում այն փորեց այդ բակի տարածքում, որն առանց այդ էլ գտնվում էր ոչ այնքան բարեկարգ վիճակում: Եթե նույնիսկ չնշենք այն փոշին, որն իրենց թոքերի ամբողջ խորությամբ զգացին բնակիչները և այն աղմուկը, որը շատերի գլխացավի պատճառ դարձավ, փորողները նաև վնասեցին տարածքի ասֆալտե ծածկույթը և ոռոգման խողովակները, ինչի հետևանքով ողողվեցին հարևան շենքի նկուղները: Արդեն մոտ մեկ շաբաթ բակը նույն վիճակում է, սակայն թաղապետարանի աշխատակիցներից և ոչ մեկի մտքով անգամ չի անցնում այցելել, էլ չասենք վերացնել իրենց իսկ կողմից արտոնված ապօրինի գործողությունների հետևանքները:

Իհարկե, սա մեր քաղաքի՝ նման վիճակում հայտնված միակ բակն ու փողոցը չէ: Խնդիրը, այն է՝ ֆինանսական միջոցների ոչ խելամիտ կառավարումը, արդեն գլոբալ բնույթ է կրում և տարածվում մայրաքաղաքի կառավարման բոլոր բնագավառների վրա:

Մենք պահանջում ենք, որ քաղաքային իշխանությունները հանրային բաց հաշվետվություն ներկայացնեն կենտրոնի փողոցների վերաասֆալտապատման ֆինանսական նպատակահարմարության և անհրաժեշտության վերաբերյալ, իսկ ապա պարզաբանել, թե ինչպես է վերահսկվում բնակելի տարածքներին հարակից ասֆալտի շերտի պահպանումը և ով է պատասխանատու: Արդյո՞ք նույն քաղաքային բյուջեում «միջոցներ չկան» մայրաքաղաքի իսկապես անբարեկարգ հատվածները ասֆալտապատելու համար՝ այն պարագայում, երբ շարունակաբար վերաասֆալտապատվում են արդեն իսկ բարեկարգ փողոցները:

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031