Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուս-ադրբեջանական դեւալվացիա

Օգոստոս 14,2013 10:45

1in.am. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ադրբեջանական այցը կուտ գնաց, թեև ռուսական կողմը երևի թե սպասում էր, որ այն տարածաշրջանային քիչ թե շատ նշանակալից էֆեկտ կունենա՝ ձեռք բերված պայմանավորվածությունների առումով: Սակայն տեղի ունեցավ այն, ինչ երևի թե չէին պայմանավորվել, համենայն դեպս՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը:

Փաստաթղթերի ստորագրման ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունը հնչեցնելիս հաղորդավարը մինչև Սերգեյ ասելը, լեզվի «սայթաքում» ունեցավ և ասաց՝ «սիքտիր»: Եվ այս լեզվի «սայթաքումը» բնականաբար դարձավ համաշխարհային մամուլի սեփականությունը. Միակ բանը, որ մնաց Պուտինի Բաքու կատարած այցից: Սրանից ավելի՝ Ռուսաստանը Բաքվին երևի միջուկային զենք պետք է մատակարարի, որ տեղի ունեցածն ինչ-որ կերպ մոռացվի:

Ինչու Ադրբեջանը որոշեց նման կերպ «սայթաքել» Ռուսաստանի «վրա»՝ երևի հայտնի է միայն Ալիևին ու Պուտինին: Սակայն թերևս ակնհայտ է, որ Բաքվի ու Մոսկվայի միջև ինչ-որ բան չի կպչում, չի ստացվում, ինչ-որ բանի վրա կողմերը սայթաքում են ակնհայտորեն:

Այստեղ, իհարկե, ուշագրավ է Բաքվի համարձակությունը՝ նման կերպ վարվել ռուսական պատվիրակության հետ, որը գլխավորում է անձամբ Պուտինը: Անշուշտ, պետք է նկատել ևս մի հանգամանք. Բաքուն, ամենայն հավանականությամբ, չէր համարձակվի նման քայլի դիմել, եթե կա՛մ բավականաչափ անկյուն քշված չլիներ, երբ արդեն կորցնելու ու նահանջի տեղ չկա, և մնում է միայն նման կերպ բարոյական բավարարություն ստանալ, կամ էլ եթե Ադրբեջանին այդ «դուխը» չտար ավագ եղբայրը՝ Թուրքիան, որն անկասկած դուրս չէր մնա ռուս-ադրբեջանական մերձեցման երեկոյից և թույլ չէր տա, որ կրտսեր եղբայրն ինքնուրույն հարաբերություններ կառուցի Ռուսաստանի հետ: Այսինքն՝ սայթաքման արմատները Մոսկվան պետք է ոչ թե Բաքվում փնտրի, այլ երևի թե Անկարայում:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031