Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Բարեւ Երեւան». Ինչո՞ւ մինչ այժմ Երևանում 23 երթուղիներ սպասարկող կազմակերպություններ չկան

Օգոստոս 14,2013 10:29

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը երեկ հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ բովանդակությամբ. «Գաղտնիք չէ, որ Երևանում կան շահութաբեր ու ոչ շահութաբեր երթուղիներ: Դրա փաստացի վկայությունն է այն ակնհայտ իրողությունր, որ ինչպես Երևանի քաղաքապետարանն է պաշտոնապես հայտարարում, «30.07.2013թ. դրությամբ` թվով 23 ավտոբուսային (հ.հ. 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68) և թվով 1 միկրոավտոբուսային (հ.77) երթուղիների համար մրցույթներ չեն անցկացվել»։ Ի հավելումն դրա՝ ս.թ. օգոստոս ամսվա ընթացքում այդ 23 երթուղիների  համար հայտարարված 2 մրցույթներն այդպես էլ չեն կայանում: Խնդրո առնչությամբ խնդրում եմ տրամադրել  հետևյալ տեղեկատվութունը.

  1. Ո՞րն է ձեր պաշտոնական բացատրությունը այն իրողության, որ մինչև այժմ վերոնշյալ 23 երթուղիները սպասարկող կազմակերպություններ չկան:
  2. Որքան էլ որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է Երևանի քաղաքապետը», այդուհանդերձ, ո՞ր մասնագիտացված կազմակերպությունն է նրան օգնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների  ցանցի մշակման հարցում:
  3. Ե՞րբ է մշակվել և Երևանի քաղաքապետի կողմից հաստատվել Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը (ավտոբուսային և միկրոավտոբուսային):
  4. Այս տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են կատարվել երթուղային ցանցում և ո՞ր համարի երթուղիների պարագայում, ըստ այդմ՝ ո՞ր երթուղային գծերն են տարիների ընթացքում մնացել անփոփոխ, և ինչպե՞ս են հիմնավորվել կատարված փոփոխությունները:
  5. Պահպանվո՞ւմ է արդյոք երթուղիների գծանշման գիտականությունը, ի՞նչ մեթոդաբանություն է կիրառվել Երևանի համար:
  6. Ինչպե՞ս է որոշվում երթուղու նպատակահարմարությունը՝ երևանցուն առաջարկվող տրանսպորտային ծառայությունը պատշաճ իրականացնելու համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031