Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Հրանուշ Հակոբյանը զբաղվում ներգաղթյալների ուսուցման հարցերով

Օգոստոս 14,2013 10:15

Ինչ կուզեք ասեք, բայց ես, օրինակ, բացարձակապես չեմ հասկանում սփյուռքի նախարարության իմաստը։ Կասեք՝ ամենաակտիվ նախարարությո՞ւնն է՝ իր գերակտիվ նախարարուհիով։ Դե, ամենաշատն է երեւում էկրանին, ամենաշատն է խոսում ու ամենաշատ միջոցառումներն է կազմակերպում։Բայց եթե ուշադիր լինեք այդ միջոցառումների բովանդակությանը, դրանց գերակշռող մասը կրթության եւ գիտության նախարարության գործառույթներից է, մյուսը՝ քաղաքապետարանների ու մարզպետարանների, մի հսկա հատված էլ՝ մշակույթի նախարարության։

Եթե սփյուռքի նախարարությունը գործող կառույց է, եւ այն պահելու անհրաժեշտությունը կա, ուրեմն պետք է կրճատվեն կամ փակվեն վերը նշածս կառույցներից մի քանիսը։ Եթե՝ ոչ, ուրեմն սփյուռքի նախարարության անելիքներն անհայտ են եւ հատուկ Հրանուշ Հակոբյանի համար ստեղծված։

Ասում են՝ երբ Հրանուշ Հակոբյանին հարցնում են, թե ինչու է Մայրենիի օր կազմակերպում, ճամբարներ այցելում, ներգաղթյալների ուսուցման հարցերով զբաղվում, ասում է՝ ուրիշ անող չկա։ Փաստորեն, մեր նախարարներն իրենք են որոշում ինչով զբաղվել, երբ զբաղվել եւ ինչպես։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031