«Իմ վերջին երեք տարվա աշխատանքներն էին` մարդու իրավունքներ, պատկերատողեր, կտավի միջեւ խորագրերով: Ծնվածս օրվանից ստեղծագործել եմ: Նկարում եմ 1984թ.-ից, մեր սերունդը շատ հետաքրքիր ժամանակաշրջան ապրեց»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց գեղանկարիչ Արթուր Սարգսյանը:
Կոնվերս Բանկի հետ համատեղ իրականցվել է նկարիչ Արթուր Սարգսյանի` «Մշակութային երկխոսություն» ցուցահանդեսը: Բիզնես եւ արվեստ երկխոսություն էր: Նկարներում թեմատիկայի խնդիր դրված չէր:
Ծագումով գյումրեցի Արթուր Սարգսյանն ապրում և ստեղծագործում է Երևանում: Արթուր Սարգսյանն այն գեղանկարիչներից է, ով գրեթե ամեն տարի ստանում է անհատական ցուցահանդեսների հրավերներ աշխարհի տարբեր երկրներից: Որպես ժամանակակից գեղանկարչի նրան ճանաչում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում:
Գեղանկարիչը կարծում է, որ հոտառությունը, զգացողությունն ու ամեն ինչը մեծ նշանակություն ունի նկարչության մեջ: Ամեն մի նկար իր իմաստն ու բնությունն ունի`արտաքին, ներքին, քաղաքական, տեքստային: Հիմա նա մտավոր է աշխատում, դեռ ֆիզիկականը հանգստի մեջ է, ցանկանում է փոփոխությունների ենթարկվել: Նկարներն աշխարհի բոլոր գույների գամմաներով է պատկերում, բայց համարյա իր ոչ մի նկարը չի սիրում`պաղպաղակ չէ, որ սիրի: Նրա արվեստը խորհուրդ տալու, մարդուն փոփոխելու կամ բուժելու համար չէ` ոչ Պիկասոն, ոչ մեկ այդպես չի կարծել.
Կարդացեք նաև
«Գոյություն ունի նկարչական լեզու, Դոստոեւսկին ասում էր` Կուլտուրան կփոխի աշխարհը, չեմ կարծում, նկարչությունը մարդու համար ստեղծված սուրբ ճանապարհ է, որով մոտենում ենք բնությանը»:
Անդրադառնալով հայ երիտասարդ նկարիչներին, պրն. Սարգսյանը նշեց, որ այսօր նրանք ազատ են, ակտիվ եւ աշխատասեր.
«Ես ուզում եմ, որ երիտասարդները մեզ դեմ լինեն: Եթե դեմ չլինեն, մի բան չավելացնեն, սխալ կլինի: Նրանք գոհանում են իրենց փոքր ձեռքբերումներով, ուզում են շուտ հասկանալի լինեն: Արվեստը եւ մշակույթը շատ տարբեր բաներ են: Մարդու զգայականի մի մասն է, աչքերով ես ընկալում նկարչությունը: Դու քո դիրիժորն ես, կատարողը, հրամայողը»:
Նրա խոսքով արվեստագետները խուլիգաններ պետք է լինեն, եթե որեւէ բանի մեջ խուլիգանություն չես անում, ապա ոչ լիարժեք է ստացվում ամեն ինչ:
Արթուր Սարգսյանի աշխատանքներն առանձնանում են մշակույթի եւ պատմության հագեցվածությամբ եւ նման են կամրջի, որ կապում է անցյալն ու ներկան: Կոնվերս Բանկն իր 20-ամյա հոբելյանի շրջանակներում նա անց է կացրել մի շարք մշակութային երկխոսություններ, որոնք եւս կամրջի նման կապում են ավանդականն ու ժամանակակիցը, դինամիկան եւ մնայունը, հետաքրքիրն ու ինքնատիպը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Կարծում եմ, որ արվեստն էլ է փիլիսոփայություն, որը ինձ համար հակասական երևույթների քաղցր
աշխարհ է: Բայց թե՛,,արվեստագետները խուլիգաններ պետք է լինեն,, թեկուզ ամենափոխաբերական
իմաստով, ինձ համար անհասկանալի է: Այս մտքի շարունակությունը արվեստագետի կողմից՝ ,,եթե որևէ բանի մեջ խուլիգանություն չես անում, ապա ոչ լիարժեք է ստացվում ամեն ինչ,,:
Խուլիգանը մեզ ասոցացվում է որպես՝ անգիտակից մասսա, տրվող լոկ բնազդային, նյութական վայելքներին,՝ առանց մտավոր, հոգեվոր, բարոյական արժեքների, որի վառ արտահայտությունը այսօրվա մեր առօրյան է,՝ երբ թաղի խուջանն է որոշիչ դերը կատարում երկրի նախագահի, քաղաքապետի ընտրության գործում, և եթե նրանք նույնիսկ ինտելեկտուալ բարձր արժանիքներով անձնավորություններ լինեն, չեն կարող հաշվետու չլինել թաղի խուժանին, կամ խուլիգանին, ինչից էլ բարձրանում է թաղի խուժանի, կամ խուլիգանի դերն ու նշանակությունը՝ երկրում, մայրաքաղաքում, մյուս քաղաքներում, ԱԺ-ում և համատարած: Այս հրեշավոր երևույթը չի կարող կործանարար չլինել,
երկրի վրա, որի վառ ապացույցը այսօրվա իրավիճակն է: