Սյունիքի մարզի Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում արդեն 9 օր է մեկնարկել է պատգամավորի թեկնածուների առաջադրումը, բայց ոչ մի առաջադրում չի գրանցվել առայսօր: «Ժառանգության» տարածքային գրասենյակից ինչպես ճշտեցինք, այսօր իրենց կուսակցությունից պատգամավորի թեկնածու չի առաջադրվել, ոչ էլ հստակեցված է թեկնածուի անունը, այդ հարցը վերջնական կհստակեցվի վաղը գումարվելիք նիստի ժամանակ:
Այս պահին դեռ հայտնի է միայն ՀՀԿ-ի թեկնածուի անունը, ով Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանն է, ՀՅԴ-ից շրջանառվում է նախկին պատգամավոր Գագիկ Գեւորգյանի անունը: ՕԵԿ-ից եւ ԲՀԿ-ից ինչպես արդեն փոխանցել էին կուսակցությունների մասնակցությունը սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությանը դեռ հայտնի չէ:
Մեր ունեցած տեղեկություններով՝ նշված կուսակցությունից առաջադրվողներ հնարավոր է եւ չլինեն: Ինչեւէ, առաջադրման վերջնաժամկետին մնացել է երկու օր, իսկ թե ովքեր կլինեն պատգամավորի թեկնածուները կամ թեկնածուն, պարզ կդառնա առաջիկա երկու օրվա ընթացքում:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ