Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ օրում՝աշխարհի երկու չեմպիոն

Օգոստոս 13,2013 22:02

Հայաստանի հունահռոմեական ըմբիշները գերազանց մեկնարկեցին Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Կարեն Ասլանյանը (60 կգ) եւ Կարապետ Չալյանը (74 կգ), հաղթելով բոլոր մրցակիցներին, նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը:
Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Կարապետ Չալյանը միմյանց ետեւից պարտության մատնելով ալժիրցի Աբդելկրիմ Ուակլիին՝ 7:0 (բացահայտ առավելություն առաջին մրցափուլում), սերբ Վիկտոր Նեմեսին՝ 3:1, մոլդովացի Պետրու Սեւչյուկին՝ 11:3 (բացահայտ առավելություն առաջին մրցափուլում), ռուսաստանցի Բեքհան Օզդոեւին՝ 8:4, եզրափակչում 3:0 չոր հաշվով առավելության հասավ նաեւ ուկրաինացի Անդրեյ Անտոնյուկի նկատմամբ ու Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելացրեց նաեւ աշխարհի ոսկին:
Պայքարը գերազանց սկսեց ու հրաշալի ոճով տրամաբանական ավարտին հասցրեց 60 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որը կիսաեզրափակչում 7:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի Էլման Մուխտարովին, վճռորոշ գոտեմարտում բացահայտ առավելությամբ՝ 7:0, հաղթեց նաեւ թուրք Բասար Էնեսին ու նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը: Իսկ մինչ այդ, հայ ըմբիշը պայքարից դուրս էր թողել ռուսաստանցի Արթուր Սուլեյմանովին՝ 4:1, ռումինացի Միհալ Միհուտին՝ 11:2 (բացահայտ առավելություն առաջին մրցափուլում) եւ ամերիկացի Հայդեն Դանիել Թումային՝ 8:6:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այ էդպես! Հալալ է, հալալ է ձեր կերած կաթը! Դե թող իմանան` ում հետ գործ ունեն!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031