hayeli.am․ «Ես տեղյակ չեմ՝ դուք ինչի մասին եք հարցնում, խոսում, ի՞մ դեմ են նյութեր նախապատրաստվում, ես արտասահմանում եմ եւ ոչնչից տեղյակ չեմ» hayeli.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` «Բուռնաշը» «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանի բողոքի վերաբերյալ: Նշենք, որ ըստ «Փաստինֆո»-Շահբազյանի՝ Ոստիկանության Մալաթիայի բաժնում ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
-Այսինքն, Լիանա Շահբազյան անուն-ազգանունով անձը ձեզանից գումար չի՞ խնդրել, դուք չեք ճանաչո՞ւմ նրան:
-Ինձնից ոչ մեկը ոչ գումար է խնդրել, ոչ էլ ես տվել եմ: Բայց տեղյակ եմ, որ այդ աղջիկը փողեր է պարտք շատ մարդկանց, դրա համար քննություն գոյություն ունի, թող քննեն, զննեն:
-Դուք չեք սպառնացե՞լ Շահբազյանի դստերը առեւանգել:
Կարդացեք նաև
-Լավ, էլի, ըտենց բաների հավատո՞ւմ եք: Մարդիկ խարդախությամբ փողեր են հավաքում սրանից-նրանից, հետո սկսում են շանտաժ անել: Ես ի՞նչ կապ ունեմ այդ ամեն ինչին:
–Նա «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի աշխատակից է եղել, ի՞նչ պատճառով եք նրան ազատել աշխատանքից:
-Ինքը մեր մոտ չի էլ աշխատել:
-Իսկ դուք որտեղի՞ց եք ճանաչում իրեն, երբ ասում եք՝ շատերին է պարտք:
-Դե, էդ ումից վերցրել է, թող իրենք պատասխանեն, ես ի՞նչ կապ ունեմ այդ ամեն ինչի մեջ:
-Բայց ասացիք, թե տեղյակ եք….
-Հա, ասեցի՝ այո, տեղյակ եմ, որ շատերին է պարտք, բայց դա չի նշանակում, որ ուգրաժատ եմ արել, ինչ-որ վախեցրել եմ իրեն: Ինչու պետք է վախեցնեմ իրեն:
Մանրամասները կարող եք կարդալ՝ hayeli.am-ի կայքում:
Ինչքան անառակ կարող է լինել ,, բուռնաշ,, կոչվող պատգամավորը, իր ոհմակի հետ միասին: