Օգոստոսի 27-ին Ամերիկայի hայկական գրադարան-թանգարանի ժամանակակից արվեստի ցուցասրահում կբացվի նկարիչ Գուրգեն Մանուկյանի ցուցահանդեսը: Հայտնում է «Արմենիան ուիքլի» թերթը:
Գուրգեն Մանուկյանը ծնվել է Երևանում, սովորել է Մոսկվայում` արվեստի բաժնում: Այնուհետև վերադարձել է Հայաստան ու աշխատել «Հայֆիլմ»-ում և ավելի քան 30 ֆիլմերի գեղարվեստական տնօրեն է եղել:
ԱՄՆ մեկնելով` անդամագրվել է Ամերիկայի հայ արվեստագետների միությանը ու շարունակել իր աշխատանքները ցուցադրել ԱՄՆ-ում ու արտասահմանում: Նրա բնապատկերները արտացոլում են Հայաստանի մասին իր հիշողությունները, գրում է թերթը: Նա հավատում է, որ իր գույների դինամիկան և համադրությունը «խոսում են միջազգային լեզվով», լինեն դրանք ցամաքային տարածքների նկարներ, թե ծովանկարներ, նատյուրմորտներ, թե ճարտարապետական կառույցների նկարներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ