Օգոստոսի 13-ին, ժամը 17.11-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդի խճուղուց դեպի Զովունի տանող ճանապարհին լսվել է ուժեղ պայթյունի ձայն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը` պարամեդիկներով:
Պարզվել է, որ Զովունի գյուղ տանող ավտոճանապարհին ճանապարհահատվածի վերանորոգման նպատակով «Ապառաժ» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են պայթեցման աշխատանքներ:
«ՍՊԾ» գործակալությունը հայտնում է, որ տեղական ժամանակով ժամը 17.07-ին Երևանի Դավթաշեն համայնքի բնակչության կողմից զգացված ցնցումը արտադրական պայթյունի, շինարարական աշխատանքների արդյունք է: ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից վերոնշյալ ժամին երկրաշարժ չի գրանցվել:
Կարդացեք նաև
ԱԻՆ