«Ռուսաստանի համար Ադրբեջանը առանձնահատուկ կարեւոր գործընկեր է: Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը միավորեն իրենց էներգակիրների մատակարարման ներուժը, ապա դա լրջագույն կախման մեջ կդնի Եվրոմիության երկրներին, իսկ այն, որ այսօր կոշտ մրցակցություն է գնում Ռուսաստանի եւ եվրոպական երկրների միջեւ` փաստ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, որի ձեւակերպմամբ`Ադրբեջանը կարեւոր երկիր է Ռուսաստանի համար, ու նաեւ տարածաշրջանում:
«Ռուսաստանը միշտ էլ կարեւորել է Ադրբեջանին իր քաղտնտեսական սայլին հնարավորինս ամուր կապելու միջոցները»,-նշեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում Ռուսաստանի ցուցաբերած հակահայկականության դրսեւորումներին եւ Ադրբեջանի հետ մերձեցումներին, Հովհաննիսյանն ասաց, այստեղ կարեւորվում է այն, որ մեր արտաքին քաղաքական խնդիրների կարգավորման հնարավորությունների առումով հատկանշական է, որ մենք մեր մոտեցումներով խոչընդոտենք, բացառենք, գոնե մեր շահերի հաշվին, ռուս-ադրբեջանական ալյանսի ձեւավորման հնարավորությունը. «Եվ դա, կարծես, թե բոլորն են գիտակցում, ինչպես նրանք ովքեր կողմնակից են Հայաստանի մասնակցությանը Ռուսաստանի ինտեգրացիոն ծրագրերին, այնպես էլ նրանք, ովքեր կողմնակից են Հայաստանի ակտիվ մասնակցությանը եվրոպական ինտեգրացիոն ծրագրերին»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ