Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Չեմ բացառում, որ ՌԴ նախագահի այցը Ադրբեջանի ղեկավարությունը օգտագործի ներքաղաքական նպատակներով»

Օգոստոս 13,2013 19:13

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պրիմիտիվ եւ հիմնազուրկ է համարում այն բոլոր վերլուծությունները, որ հարեւան երկրի նախագահը՝ Իլհամ Ալիեւը, ավելի հաջողակ էր, քան Սերժ Սարգսյանը, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ այցելեց այդ երկիր, իսկ հայաստանյան ընտրություններից առաջ անընդհատ լուրեր տարածվեցին ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ, բայց այցն այդպես էլ չկայացավ:

«Ի տարբերություն Ադրբեջանի՝ ՌԴ-ի եւ ՀՀ-ի հարաբերություններն ավելի խորքային եւ դաշնակցային են, քան՝ կոնյունկտուրային: Բայց չեմ բացառում, որ ՌԴ նախագահի այս այցը Ադրբեջանի ղեկավարությունը օգտագործի ներքաղաքական նպատակներով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդ. Շարմազանովը:

Իբրեւ իշխող կուսակցության ներկայացուցիչ, պարոն Շարմազանովը նորմալ է վերաբերվում Հայաստանի ռազմավարական գործընկերոջ ղեկավարի այցին Ադրբեջանի հանրապետություն. «Սա առաջին դեպքը չի, հարեւան երկրներ են, սահմանային երկրներ, բազմաթիվ հարցեր կան՝ Կասպիական, տարածաշրջանային, տնտեսական ու այն վերլուծությունները, որոնք այս այցի առիթով հնչում են փորձագետների եւ վերլուծաբանների շուրթերից, մի քիչ պրիմիտիվ են: Պետք չէ այդ այցից զարմանալ: Այդ այցից չեն կախված ՀՀ-ի եւ ՌԴ-ի  հարաբերությունները, դրանք շատ դինամիկ եւ խորքային զարգանում են եւ կոնյունկտուրային կամ նախընտրական PR նշանակություն չունեն»:

Հարցին՝ այն իրավիճակում, որում հիմա Հայաստանն է՝ Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն, այս այցը Հայաստանի համար ի՞նչ «մեսիջներ» է պարունակում, մանավանդ, որ ՌԴ-ում միգրանտների դեմ սկսված պայքարից նաեւ մեր համերկրացիներն են տուժում, մեր զրուցակիցն ասաց, որ իր կարծիքով Հայաստանը երկընտրանքի առջեւ չէ. «Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ «այո» ասելով անկախությանը: Հայաստանը անկախ պետություն է, որը վարում է քաղաքականություն՝ ելնելով բացառապես իր պետական շահերից: ՀՀ պետական շահն այսօր պահանջում է, որ մենք խորացնենք մեր դաշնակցային շահը ՌԴ-ի հետ եւ միեւնույն ժամանակ խորացնենք մեր հարաբերությունները մեր եվրոպացի գործընկերների հետ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Գնալով ավելի են հավանում ես տղային, ինչ հարց ուզու ես տուր պատասխանը գրպանումը դրածա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031