Azatutyun.am․ Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարեց Բաքվից ոչ հեռու գտնվող «Զագուլբա» պետական ամառանոցում` մի քանի ժամ առաջ մեկնարկած բանակցությունների ամենասկզբում:
Մինչև բանակցությունների դռնփակ հատվածի մեկնարկը դիմելով ադրբեջանցի իր գործընկերոջը` Վլադիմիր Պուտինը հիմնականում կենտրոնացավ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման վրա:
«Մեր հարաբերություններն իրոք վերընթաց զարգացում են արձանագրում: Մենք արդեն իսկ նշեցինք, որ չնայած համաշխարհային տնտեսությունում առկա բարդություններին, անցած տարվա ընթացքում միայն ռուս-ադրբեջանբական երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 50 տոկոսով: Եթե ավելի ճշգրիտ լինեմ, ապա այդ աճը կազմել է ավելի քան 47 տոկոս: Սա մեր հարաբերությունների ներուժը բնութագրող շատ լավ ցուցանիշ է», – ասել է Պուտինը: – «Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի հիմնական առևտրատնտեսական գործընկերներից մեկը: Ապրանքաշրջանառությունը աճում է և ամենահաճելին թերևս այն իրողությունն է, որ այդ ապրանքաշրջանառությունը բավական լավ կառուցվածք ունի թե՛ ռուսական և թե՛ ադրբեջանական կողմից»:
Ռուսաստանի նախագահի պնդմամբ, սակայն, ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը չի սահմանափակվում զուտ տնտեսական ոլորտով․ – «Այսօր ինձ հետ միասին մի մեծ թիմ է ժամանել Բաքու: Այստեղ են մեր երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղությունները համակարգող առանցքային նախարարները: Այնպես որ, ես կարծում եմ, մեր աշխատանքը կլինի շատ ծավալուն, բովանդակալից և օգտակար»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: