Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սաշուր Քալաշյան. «Ճարտարապետության կոմիտեն ստեղծել են, որպեսզի իրենց բիզնես շահերը սպասարկի»

Օգոստոս 13,2013 18:31

ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի ստեղծումը ավելորդություն է եւ անհրաժեշտություն չկար արդեն գոյություն ունեցող նմանատիպ կառույցի ֆունկցիաներով նորից մեկ այլ նման օղակ էլ ստեղծել: Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի անդամ, ՀՀ  Ճարտարագիտական Ակադեմիայի ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը եւ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Մեզ հետ զրույցում Գուրգեն Մուշեղյանն ասաց, որ քաղաքաշինության նախարարությունն արդեն ունի նման ֆունկցիա իրականացնող կառույց. «Իսկ եթե նախարարն է վատը, թող նախարարին փոխեն, ոչ թե նորից մի օղակ ստեղծել անունը դնել ճարտարապետության կոմիտե»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, այս կոմիտեի ղեկավար դառնալով Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ավելի բարձր պաշտոն է ստանձնելու եւ այսուհետ ոչ թե նախկինի պես միայն մայրաքաղաքի քաղաքաշինությանն ու ճարտարապետության շրջանակներում է լինելու նրա «իշխանությունն», այլ ամբողջ հանրապետությունով մեկ, պարոն Մուշեղյանը համաձայնվեց, նշելով, որ Նարեկ Սարգսյանն ինքն իր պաշտոնը բարձրացրեց:

Նշենք, որ դեռ պարզ չէ թե վերջնական ինչ ֆունկցիաներ է կատարելու կոմիտեն, Նարեկ Սարգսյանը վստահեցրել էր, որ կանոնադրության վրա դեռ աշխատում են: Մեր այն հարցին էլ, որ եթե Երեւանի գլխավոր ճարտարապետի որեւէ որոշմանը կարող է ընդդիմանալ քաղաքապետարանի ճարտարապետների խորհուրդը, ապա կոմիտեի որոշման դեպքում  հակակշիռը ո՞ր կառույցն է լինելու, պարոն Մուշեղյանը դժվարացավ ասել, շեշտելով, որ դեռ պարզ չէ, թե ասենք ինչ գործառույթ են հանելու քաղաքաշինության, բնապահպանության նախարարությունից, կամ այլ գերատեսչությունից եւ տալու կոմիտեին, հստակ ասել թե կոմիտեի հակակշիռ մարմինը որը կլինի, հնարավոր չէ. «Ամեն դեպքում ավելորդ մի օղակ է ստեղծվում»:

Հիշեցնենք, որ կոմիտեի նորանշանակ ղեկավար Նարեկ Սարգսյանն ասել էր, որ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչությունն առանձնանալու է եւ  այդ վարչության բազայի վրա կոմիտեն մասնագիտական շատ այլ խնդիրներ եւս համակարգելու է։

Իսկ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այդպիսի լուրջ կառույց ստեղծելու համար նախ պետք էր մասնագիտական քննարկում լիներ` հասկանալու թե ինչ արտոնություններ եւ լիազորություններ կունենար կոմիտեն. «Ներկայումս ինչ գիտենք կոմիտեի մասին հետեւյալն է` այն ինչ ֆունկցիա տրվելու է կոմիտեին, նույնն ուներ քաղաքաշինության նախարարության համապատասխան վարչությունը, որը ոչինչ չի անում, ու  նույնից մի հատ էլ են ստեղծում: Ինձ բացատրեք`էս քյասիբ երկրում 2 նույն տիպի նախարարություն ո՞ւմ համար եք ստեղծում: Ասում են մարդ չի ավելանալու կոմիտեում, նրա աշխատողների մի մասը կգնա այնտեղ, եւ այլն եւ այլն: Բայց դա չէ խնդիրը, որքան էլ աշխատող չավելանա, մի մինիստրի պաշտոն էս մեր քյասիբ երկրում ավելանում է: Այ դրա արդարացումը չեմ տեսնում` 2 մարմին նույն նպատակների համար: Որեւէ մեկը չի կարողանում հստակեցնել, թե ինչի համար է դա ստեղծված: Այ թող նախագահն ու վարչապետը բացատրեն` մի որեւէ հենակետ ունե՞ն այդ հրամանն արձակելու համար»:

Իսկ թե կոմիտեի ղեկավարի համահանրապետական որոշումներին ո՞ր մարմինը կարող է ընդդիմանալ, պարոն Քալաշյանն ասաց. «Նա էլ կարող է իր համար նման խորհուրդ ստեղծի, եթե ուզենա: Իսկ կանոնադրությունն ինքն է գրում, կստեղծի, իր մերձակա մարդկանց կդնի ու կասի մենակ չեմ որոշել, խորհուրդը համամիտ է իմ որոշման հետ»:

Պարոն Քալաշյանը նշեց, որ Ճարտարապետության պետական կոմիտեի  խնդիրը Նարեկ Սարգսյանը չէ, պարզապես ներկայիս իշխանություններին եւ համակարգին է անհրաժեշտ նման կառույց, որպեսզի իրենց բիզնես շահերը սպասարկի:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031