Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկային օրվա ավարտին Հայաստանը եզրափակչի երկու մասնակից ունի: 74 կգ Կարապետ Չալյանից բացի վճռորոշ գոտեմարտի իրավունք վաստակեց նաեւ 60 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որը կիսաեզրափակչում միավորներով, 7:2 հաշվով առավել քան վստահ հաղթանակ տարավ ադրբեջանցի Էլման Մուխտարովի նկատմամբ:
Եզրափակիչ գոտեմարտում Կարենին մնում է հաղթահարել նաեւ թուրք Բասար Էնեսի արգելքը:
Անկախ օրվա վերջնական արդյունքներից, Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մեկնարկն աշխարհի երիտասարդական առաջնությունում գերազանց է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ