Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Ալիեւը Պուտինի աջակցության կարիքն ավելի ուներ, քան Հայաստանում որեւէ քաղաքական գործիչ»

Օգոստոս 13,2013 18:00

«Ոչ: Կարծում եմ Ալիեւը Պուտինի աջակցության կարիքն ավելի ուներ, քան Հայաստանում որեւէ քաղաքական գործիչ: Դա հասկացել է Պուտինը եւ փորձում է, այսպես ասած, սուղի ծախել, Ալիեւի, եւ ընդհանրապես, Ադրբեջանի վրա»,- Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ արձագանքելով դիտարկմանը՝ ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած այցի ցուցադրական ասպեկտներից ելնելով կարելի՞ է ասել, որ Ալիեւը Սերժ Սարգսյանից ավելի հաջողակ էր, քանի որ ստացավ Պուտինի աջակցությունը:

Նկատեցինք, որ ՀՀ նախագահները մշտապես ստացել են ՌԴ քաղաքական ղեկավարության մկրտությունը եւ դա չեն էլ թաքցրել, ավելին, Հայաստանում նախագահական ընտրությունների շրջանում անընդհատ լուրեր էին տարածվում ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ, պարոն Մանոյանը հակադարձեց, որ հենց դա էլ վկայությունն է նրա, որ ՌԴ նախագահն ավելի պարտավորված է Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ, քան Ադրբեջանի եւ ադրբեջանցի ժողովրդի. «Դա ուղղակի միջամտություն պիտի համարվեր, եթե հանկարծ մեզ մոտ էդպիսի բան աներ: Կարծում եմ, դա ավելի բացասական հետեւանք կունենար, քան դրական»:

Արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով այս այցը որեւէ ուղերձ է՝ մեր հարցին էլ Կիրո Մանոյանը պատասխանեց. «Ես տակավին չգիտեմ թե իրենք ի՞նչ կխոսեն կամ ի՞նչ կհրապարակեն իրենց խոսակցություններից, գոնե Ղարաբաղի մասով կամ ի՞նչ կստորագրեն. չեմ կարծում, թե Ղարաբաղի մասով ինչ-որ բան կստորագրեն: Բայց, կարծում եմ, այս այցը իրական ազդեցություն, իրական արդյունք չի ունենա ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա: Չեմ կարծում, որ ՌԴ-ն այսօր ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը լուծվի: ՌԴ-ն ցանկանում է, որ ինքը տարածաշրջանում ազդեցություն ունենա եւ այս այցելությունը պետք է նայել այդ շրջանակներում, չնայած ռազմավարական դաշնակցից ակնկալվող պահվածք չէ սա: Թեպետ ռազմավարական դաշինքի իրավական դրույթներից խախտում չկա, բայց որպես պահվածք, ակնկալվող չէ: Բայց դրա համար պետք չէ, որ ողբերգություն սարքենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031