Սույն թվականի օգոստոսի 13-ին ժամը 11:00-ի շրջակայքում ոստիկանները Երևանի քաղաքապետարանի հարակից այգու զուգարանի մոտից բերման են ենթարկել հուլիսի 26-ից Երևանի քաղաքապետարանի մոտ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջելով նստացույցի աջակից Սպիտակ քաղաքի բնակիչ Միհրան Մելքոնյանին:
Ժամը 15:22-ին հրապարակված ոստիկանության հայտարարության համաձայն Մելքոնյանը սույն թվականի հունիսի 21-ից գտնվում էր հետախուզման մեջ՝ դասալքության համար դատապարտվելուց և համաներմամբ ազատվելուց հետո ոստիկանական բաժանմունք չներկայանալու համար:
Հիշեցնենք, որ Միհրան Մելքոնյանը դեռևս 27.07.2013-ին ներկայացել էր ոստիկանություն որպես տուժող, 08.08.2013-ին կարելի է ասել առևանգվել էր ոստիկանների կողմից
և ժամեր անց ազատ արձակվել, իսկ 10.08.2013-ին ինքը Մելքոնյանը, բռնության ենթարկվելով Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանի կողմից, դիմել էր ոստիկանության օգնությանը և գնացել ոստիկանության բաժին:
Կարդացեք նաև
Եթե Մելքոնյանը հետախուզման մեջ էր, ապա ինչու՞ ոստիկանությունը ամսի 27-ին, 8-ին և ամսի 10-ին չձերբակալեց նրան և ինչպե՞ս եղավ, որ միայն հիմա հիշեց վերջինիս հետախուզման մեջ գտնվելու մասին:
«Վճարում ենք 100 դրամ»