Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ դուրս դնելով Մաքսային միությունից` անջրպետ ենք ստեղծում մեր եւ մեր 2 միլիոն հայրենակիցների միջեւ»

Օգոստոս 13,2013 18:08

Մինչ Հայաստանը   մտածում է` միանալ Ռուսաստանի առաջարկած  Մաքսային միությանը, թե ոչ, Քաղաքագետների միության նախագահ  Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, մեզ դուրս դնելով Մաքսային միությունից, անջրպետ ենք ստեղծում մեր եւ մեր 2 միլիոն հայրենակիցների միջեւ, ովքեր ապրում են այսօր Ռուսաստանում:

«Պրոբլեմն այն է, որ մենք շուտով մեր պատմության մեջ հերթական անգամ կդառնանք բաժանված ազգ, քանզի 2015 թվականի հունվարի մեկից Ռուսաստանը միգրացիոն նոր կարգ է պատրաստվում ներդնել` համաձայն որի`Մաքսային միության մեջ չմտնող երկրների աշխատանքային միգրանտները պետք է արտաքսվեն Ռուսաստանից»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Հմայակ Հովհաննիսյանը:

Ըստ նրա` «եթե հաշվի առնենք այն տնտեսական իրավիճակը, որը գոյություն ունի մեզանում, ապա այն  հղի է աղետալի հետեւանքներով:

«Այս եւ այլ նմանատիպ սահմանափակումները հղի են մեզ համար աղետալի հետեւանքներով: Այդ հետեւանքները չեն շրջանցի ոչ մարզերը, ոչ մայրաքաղաքը: Մեզ դուրս դնելով Մաքսային միությունից, մենք անջրպետ ենք ստեղծում մեր եւ մեր 2 միլիոն հայրենակիցների միջեւ, ովքեր ապրում են այսօր Ռուսաստանում, եւ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակը, նույնիսկ ուծացման գնով կձգտեն մնալ Ռուսաստանում: Մենք մեր ազգի կեսին կարող ենք կորցնել»,-եզրափակում է նա:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031