Օրերս, անհայտ անձը, գիշերով ջնջել էր «Փարքինգ սիթի սերվիզ»-ի` Սարյան փողոցում գտնվող վճարովի ավտոկայանատեղիի կարմիր գծանշանները: Այդ կարմիր գծերն ազդարարում են կանգառի վճարովի լինելու մասին:
Aravot.am-ը «Փարքինգ սիթի սերվիզ»-ի տնօրեն Վազգեն Հարությունյանից հետաքրքրվեց, թե գտե՞լ են այն մարդուն, որը ավտոկայանատեղիի կարմիր գծերը մաքրել էր: «Այդ հարցով ոստիկանությունը զբաղվում է, մենք արդեն դիմել ենք համապատասխան մարմիններին»,-մեր հարցին ի պատասխան, ասաց պարոն Հարությունյանը:
Թե որքան գույքային վնաս է պատճառվել ավտոկայանատեղիի ծառայություն մատուցող ընկերությանը` դեռ հայտնի չէ, ըստ սերվիզի տնօրենի, փորձագետները դեռ աշխատում են եւ շուտով հաշվարկը կներկայացնեն:
Ավտոկայանատեղիի այլ գույք, ինչպես վստահեցրեց տնօրենը, չի վնասվել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ