Սանասար Երիցյանը արդեն երկար տարիներ է չի կարողանում մշակել իր 3000 մետր տարածքը: Արմավիրի մարզի Գայ համայնքում ոռոգման ջուր չկա։ Խմելու և ոռոգման ջուր չունենալու համար գյուղացիները մեղադրում են մի շարք բիզնեսմենների, որոնք օգտագործում են իրենց հասանելիք ջուրը:
Սանասար Երիցյան.”Առաջ կար, հիմա բասեյիններ են սարքել ձկների համար ամեն մեկը մի 10 հատ խփելա որտեղից լինի”:
Թեեւ գյուղացիները չեն կարողանում իրենց հողերը մշակել, սակայն համայնքի ղեկավարները նրանցից պահանջում են ջրի հարկ վճարել;
20 տարի շարունակ Գայի գյուղում ոռոգման ջուր չլինելու պատճառով հողերի 80 տոկոսը մնացել է անմշակ: Գյուղացիների մի մասը փոսեր են փորել, պոմպեր տեղադրել և ընդերքից եկող արտեզյան ջրով մշակում են իրենց հողերի մի մասը,, սակայն արտեզյան ջուրը շատերի համար թանկ հաճույք է:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ