Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղձը ծառի տակ աճած խոտի գնով են ընդունում, փողն էլ՝ հետո

Օգոստոս 13,2013 17:07

Օգոստոսի 7-ից Արտաշատի պահածոների գործարանը Այրումի պահածոների գործարանի տարածքում կիլոգրամը 50 դրամով Նոյեմբերյանի տարածաշրջանի այգեգործներից դեղձ է ընդունում:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը «Առավոտի» թղթակցին հայտնեց, որ կնքված պայմանագրերի համաձայն` ընդունված բերքի դիմաց այգեգործներին վճարումը կկատարվի 1-2 ամսվա ընթացքում: Փոխնախարարի խոսքերով՝ Այրումի պահածոների գործարանում ընդունվել է 54 տոննա դեղձ, մինչ այժմ «Սպայկա» ընկերությունը Նոյեմբերյանի տարածաշրջանի այգեգործներից կիլոգրամը 100-125 դրամով ընդունել է 110 տոննա դեղձ: Նոյեմբերյանի պտղաբույծների մեծամասնությունը գերադասում է սեփական հնարավորություններով իրացնել դեղձը, քան էժան գնով այն հանձնել մթերողներին:

«Ծառի տակ աճած խոտի մեկ կիլոգրամի գինն է 50 դրամ, դեղձի ծառը սեզոնի ընթացքում 5-6 անգամ սրսկում ենք, ոռոգում, ինչո՞ւ պետք է խոտի գնով հանձնենք», – մեզ հետ զրույցում դժգոհեցին Դեբեդի հովտի այգեգործները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Պետք է փոքրիկ Սերժին հաճախ հարցնել,՝ բա դա բան ա, որ պապտ մեր երկրի գլխին ա բերում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031