«Երեք խնդիր է լուծվում այսօրվա իշխանությունների համար. Առաջինը՝ ԵՄ օրինականացումն է իշխանագողությանը, երկրորդը՝ մեկից, մեկուկես միլիարդ գումարներն են, երրորդը՝ թալանչիական գաղափարի անձեռնմխելի կապիտալը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Նրա խոսքով գանձարանը դատարկ է: Այս պարագայում նրանք առաջարկում են երկու նախապայման՝ իշխանությունները պարտավոր են ամբողջ համաձայնագրի տեքստը մատուցել հայ ժողովրդին, եւ ասոցացման պայմանագիրը կարող են եւ իրավունք կունենան ստորագրելու միայն ժողովրդի ներկայությամբ.
«Չանել հայ-թուրքական հաշտեցման, վիժեցված պայմանագրի կապիրովկան, նախքան հրապարակավ հասարակությանը մատուցելուց առաջ: Ժողովրդի 75%-ը եւ ավելին այսօր ասում է մեկ նախադասություն՝ Россия наша, Армениа ваша, ահա հայ ժողովրդի կարգախոսը, որը մատուցվում է: Արցախյան հայկական հանրապետության եւ ՀՀ անվտանգության մասին խոսք չկա»:
«Հիսուն կոպեկանոց չինովնիկական վայնասունի մասին կուզեի նշել, որ տրանսպորտի գնի բարձրացման եւ առհասարակ բոլոր գնային բարձրացումների իրականացման համար անհրաժեշտ է շուկայի ձեւավորման նոր սկզբունք: Շուկան ձեւավորվում է մասնավոր եւ պետական կապիտալի եւ սուբյեկտների միջոցով: Կեղծ ու պիղծ հանձնաժողովներ են կառուցել Տարոն Մարգարյանը եւ այլ չինովնիկներ, միեւնույն է նրանք ստիպված են մինիմում 50%-ը ազգայնացնել»:
Կարդացեք նաև
Բանախոսի համոզմամբ էմիգրացիայի եւ մահերի գումարը համարժեք է ծնունդներին: Բնական աճ չկա: Նախագահները բոլորն էլ համարվում են խոտան: Ազգաբնակչության կորուստ ենք տվել: Մուրալու ժամանակները անցել են: Այսօր ռեալ եկել է իշխանափոխության պատմական դիկտատը եւ անհրաժեշտությունը, որովհետեւ մեզ անհրաժեշտ են արտահերթ պառլամենտական ընտրություններ, նոր պետական մեքենայի ձեւավորում եւ տնտեսական քաղաքականություն, իր բոլոր ածանցյալներով.
«Ազգը վտանգված է, հայեր միաբանվեք հանուն նոր իշխանափոխության, ազգի բոլոր առաջադիմական ուժերը պետք է միավորվեն միասնական ուժի մեջ: Ինքնահուսախաբությամբ չպետք է զբաղվել, ничего падобного: Ամեն մի սոցիալական պոռթկում, քաղաքական դեֆեկտի արդյունք է: Եթե մենք չենք զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում մեզանով: Բյուջեի համալրման բոլոր աղբյուրները ցամաքեցված են, եթե բյուջեն դատարկ է, պետությունից ничего требовать: Ժողովրդի մոտ սկսվել է ինքնակամ բարոյահոգեբանական վերելք, միայն պակասում են քաղաքական կատալիզատորները»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Ասածների հետ համամաիտ եմ, բայց ինչու՞ է այդպես լիաթոք հրճվում մեր մեծն ՄԱՐՔՍԻՍՏԸ: