Մոսկվայում ընթացող թեթեւ աթլետիկայի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Crown Plaza» հյուրանոցում տեղավորվելիս, ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը, տեղեկանալով, որ կազմակերպիչներն այդտեղ են տեղավորել նաեւ ԱՄՆ հավաքականին, զայրույթ է արտահայտել եւ պահանջել իրեն անմիջապես տեղափոխել այլ հյուրանոց:
«Известия»-ն գրում է, որ 26-ամյա աշխարհի ռեկորդակրի այդպիսի պահվածքի պատճառն այդպես էլ անհայտ է մնում: Բոլտը կտրականապես հրաժարվում է լրատվամիջոցների հետ այդ թեմայով խոսել: Կազմկոմիտեի ներկայացուցիչներն էլ խոստովանում են, որ Բոլտը նպատակահարմար չի գտնում իրենց էլ որեւէ մեկնաբանություն տալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ