Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը վստահեցրեց, որ Գյումրիում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ ստորագրահավաք սկսելու փորձ անգամ չի կատարվել:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների շրջանակում ստորագրահավաք են անցկացնում առաջին նախագահի դեմ` նրան մեղադրելով 1995թ-ին սահմանադրական հանրաքվեն կեղծելու ու ժողովրդից իշխանությունը խլելու համար:
Մուրադ Գրիգորյանն այս առիթով ասաց. «Հետաքրքրվում եմ, թե որտեղ է տեղադրված այն սեղան – աթոռը և ով է ստորագրահավաք կազմակերպողը և մինչ այսօր չեմ գտել: Հենց գտնեմ, փաստի արձագանքը ձեզ կհասնի: Մնում է ենթադրել, որ վիրտուալ տիրույթում այս նախաձեռնողը` անկախ նրանից պացան տարիքի գեյոտ ջահել է, թե քյարթու քաղաքական անբարո, կատարում է մեռելածին մտահղացման մի պատվեր, որը տանում է օգտագործվելու ու փչանալու ուղիով: Հայտնի ժողգործիքները ձեզ օրինակ:
Նպատակն էլ շատ պարզ է. երկրի համար տագնապալի ու իշխանության համար տագնապած մեր օրերում իբր ժողովրդի ուշադրությունն են փորձում շեղել արտաքին ու ներքին լրջագույն մարտահրավերներից: Այդ նախաձեռնության կնքահայրերը պարզապես թույն են թափում հիմնադիր նախագահի անձի վրա, իր անվրեպ ու դիպուկ քաղաքական վերլուծությունների ու կանխատեսումների, զգուշացումների ու գործելակերպի համար: Այլ ելք չունեն, քանի որ 15 տարում այդպես էլ չկարողացան որևէ գործ բացահայտել ու վերագրել առաջին նախագահին:
Կարդացեք նաև
Սա առաջին ու վերջին հնարքը չէ, սկսվել է դեռևս 1988 թ.-ից և շարունակվելու է թեմաների ու ոճերի նոր փնտրտուքով. քանի դեռ իրենք են, քանի դեռ իրենք կան: Պարզապես իշխանության մոտալուտ վախճանի զգացումը մթագնեցնում է նրանց ողջամտության վերջին նշույլներն անգամ:
Իսկ ինչ վերաբերվում է ստորագրահավաքի թեմային, մեր հարցազրույցի ընթերցողներին կուղղեմ մեկ խնդրանք. եթե չեն կարդացել, կարդան, եթե կարդացել են, վերընթերցեն Ավետիս Հարությունյանի «Գյադաների ժամանակը» գրքից «Հեղաշրջումը պետք է տեղի ունենար 1995 թվականի գարնանը» վերնագրով վերլուծականը: Տարիների հեռավորությունից ավելի հասկանալի ու մատչելի է դառնում ժամանակի գյադաների ու այսօրվա նրանց թուլեքի գործելակերպը», -ասաց ՀԱԿ անդամը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Առաջարկում եմ կազմակերպել ստորագրահավաք իշխանական գարշապարը լիզողների դեմ, նրանք մեր երկրում իշխանություններից վտանգավոր են:
Երբ պիտի վերջ դնեք իրար դեմ ուղղված, անձնականի հասնող հայհոյանքներին ու անցնեք հիմնավորված փաստարկներին? Բոլորն ել նույն խղճուկ վիճակում են`թե ընդդիմությունը, թե ամբողջ ժողովուրդը: Ինչու չեն բոլոր կուսակցություննեը միավորվում? Ձեր կարծիքով, եթե դուք կարողանում եք վարժ, ոգտագործելով մի քանի, լավ սովորած քաղաքական տերմինաբանությամբ ու ծեծված ձեվարկեպումներով հոդված գրել, կարող եք ձեզ կոչել քաղաղական գործիչ? Որն է հայ քաղաքական գործչի այսօրվա նպատակը? Ժողովրդի բարգավաճումը, թե իր կուսակցության իշխանությունը վերցնելը? Դե ուրեմն ամեն մի նախապայման մոռանալով, միայն մի նպատակ դրեք ձեր բոլորի առաջ`հեռացնել ներկայիս իշխանություններին! Վերջ, հիմա միայն այսքանը!
Իսկ ինչ վերաբերում է ստորագրահավաքին, եթե Տեր-Պետրոսյանը թաքցնելու ոչինչ չունի, ինչպես Դուք եք պնդում, թող հավաքեն: Ոչ մի սարսափելի բան այդտեղ չեմ տեսնում:
Պ-րն Արմեն Սարկիսսիան կարդալով հրապարակված հոդվածը և ձեր <> մոտեցումը զարմանք ապրեցի. ասեմ ինչու,ձեր այսպես կոչված <> մեջ ակնհայտ է հազիվ զսպված կատաղություը՝ Ձեզ արտահայտվելու ազատությամբ և ձեր անկատար բառապաշարով՝ <> նկատմամբ: Այդ ստորագրահավաքը, ինչպես իրավամբ նշել է հոդվածագիրը՝ նախքան հրապարակելը արդեն դատապարտված էր, քանզի այն երկնողները ընդամենը լավ վճարվող և ավելի լուրջ գործով զբաղվելու ունակությունից զուրկ անհայրենիքներն են, պատվեր կատարող և անսկզբունք թաքնվածներն են,որոնք նույնիսկ խուսափում են սեփական անունները հրապարակելուց: Մի հասցրեք Ձեզ դրանց կարգավիճակին փորձելով վարկաբեկել դիպուկ և տեղին ասված խոսքը: Հոդվածում չկա կուսակցականություն կամ անձի գովազդ, այստեղ հստակ ներկայացված է մեր երկրում նման տխրահռչակ գործընթացներ ապահովող խոհանոցի բացահայտումը: Դուք վիրավորում եք անձին հաստատ չհասկանալով հոդվածի իրական հենքը: Քաղաքական գործչի մասին ձեր ունեցած պատկերացումները ըստ երևույթին համընկնում են ձեր միամտությանը՝ կապված կուսակցություններ,իշխանություն վերցնել և այլ <> առաջարկների հետ: Իսկ ինչ վերաբերում է ձեր վերջին հայտնագործությանը՝կապված ստորագրահավաքին, հանգիստ եղեք, այն արդեն չկա:
հարգելիս դուք հիմնավորված փաստարկ եք ուզում? հետաքրքիր է ումից: Միթե մեր ժողովրդի վրա կրակող, երկիրը դատարկելուն նպաստող,մարդասպանությունը խրախուսող, օֆշորային գոտիներում տժժացող և ի վերջո գրպանահատի բնավորությամբ այս իշխանությունների արածը ձեր աչքում դեռևս հիմնավորում չէ: Լևոն Տեր Պետրոսյանը հենց հիմա իր ներկայությամբ և սրանց իրական դեմքը բացահայտելով իսկ հնարավոր դարձրեց նույնիսկ ձեր այդպես խիզախ խոսելը: իսկ այդ ֆարսին նույնիսկ չարժի անդրադառնալ,վերոհիշյալ հոդվածում ամեն ինչ ասված է,բարի եղեք զսպել ձեր չարությունը և ավելի ուշադիր կարդալ այն:
Vahagn-ի մեկնաբանությունից հետո, ավելացնելու ոչինչ չկա, սա է դառը և ողբերգական
իրականությունը: