Քաղաքապետարանի առջեւ քիչ առաջ ծափերի ներքո նստացույց անող ակտիվիստ Վահագն Մինասյանը տեղադրեց մի հովանոց: Մոտ 15 րոպե ոստիկանները խոչընդոտում էին վրանի տեղադրման աշխատանքներին, ի վերջո այն տեղադրվեց, սակայն՝ Վահագի «Տոյոտա» մակնիշի մեքենայի վրա:
Ակտիվիստները վստահեցնում էին, որ իրենք սահմանված կարգով այսօր ժամը 13.30-ին դիմել են քաղաքապետարան՝ պաշտոնական կայքի էլեկտրոնային փոստի միջոցով, սակայն պատասխան չեն ստացել: Քաղաքապետարանի ներկայացուցիչը հերքեց՝ ասելով, որ իրենք որեւէ դիմում չեն ստացել:
Ի վերջո, ակտիվիստները հովանոցը տեղադրեցին մեքենայի վրա՝ մինչեւ վաղը: Վաղը նրանք սպասում են քաղաքապետարանի թույլտվությանը կամ առարկություններին, թե ինչու չպետք է հովանոց տեղադրվի քաղաքապետարանի տարածքում՝ հարմար որեւէ տեղում, որը չի խանգարի երթեւեկությանը:
Ոստիկանների հետ բախման ընթացքում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մի քանի ոստիկանների հետ բռնել էր վրանից եւ թույլ չէր տալիս այն բացել. «Սուրեն, կխազես մեքենան, ափսոս է»,- վստահեցնում էր գնդապետ Օսիպյանը: Վահագնը հորդորում էր ոստիկաններին հեռու մնալ իր սեփական մեքենայից եւ չվնասել իր մեքենան, հակառակ դեպքում ոստիկաններին կենթարկի վարչական պատասխանատվության՝ ուրիշի գույքը վնասելու համար:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարները՝ «Պանարմենիան» գործակալության եւ «Առավոտի»
Այսօրվա վոստիկանը,՝ չոբանի շան կարգավիճակում է: