Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ֆուտբոլիստների մեջ մեսսիներ չեմ տեսել, բայց զիդաններ տեսել եմ»

Օգոստոս 13,2013 16:11

Օրեր առաջ, երբ  Հայաստանի Ազգային հավաքականը իր հերթական բաց մարզումն էր անցկացնում  արդեն իր գործին գիտակ հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ասուլիսների սրահում տեսնելով մեծ թվով աղջիկ, մարզական լրագրողների ասաց. « Մեր տարիներին այսքան շատ  աղջիկներ չկային մարզական լրագրության ոլորտում, նույնիսկ մարզադաշտում կին չէիր տեսնի, փաստորեն մեր ֆուտբոլիստների բախտը իրոք բերել է»:

Ալլա Զաքարյանը այդ օրը ևս ասուլիսների սրահում էր: Դե որտեղ ֆուտբոլ, այնտեղ էլ Ալլա Զաքարյան: Ինչպես ինքն է ասում՝ ֆուտբոլով սկսել է հետաքրքրվել դեռ 8 տարեկանից, երբ անցկացվում էր Աշխարհի 2002 թվականի առաջնության Բրազիլիա-Գերմանիա եզրափակիչ հանդիպումը : Այդ օրվանից ֆուտբոլը նրա կյանքի անբաժան մի մասն է կազմում:

Ինչպե՞ս  դարձար Մեսսի իսկական ֆան:

Մեսսի հանդեպ սերը ինձ մոտ առաջացավ շատ պատահական՝ 2008թ-ի մայիսի 27-ին: Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղն էր՝ Manchester United – FC Barcelona, իսկ ես այդ ժամանակ  Manchester United –ի ֆան էի: Այդ օրը Մեսսին գլխով գոլի հեղինակ դարձավ և ինձ  տարավ «այն» աշխարհ, ես սկսեցի իրեն ատել, բայց հաջորդ օրն աթնացա ու հասկացա, որ առանց Մեսսի կյանքս չեմ կարող պատկերացնել: Սկսեցի հավաքել Մեսսի նկարներով значок-ներ, նկարներ և ամեն հնարավոր բան, որի վրա պատկերված էր Մեսսին: Ես այնպես էի տարվել նրանով, որ մայրիկս կարծում էր, թե գժվել եմ : Մեսսիի համար բանաստեղծություններ էի գրում, ես իրոք երջանիկ էի նրանով: Չեմ ուզում հիշել, թե ինչ էր կատարվում ինձ հետ, երբ հանկարծ պարտվում էր նրա թիմը: Ամենամեծ սթրեսը ապրեցի 2010թ-ի աշխարհի առաջնության ժամանակ, երբ Արգենտինան 4:0 հաշվով պարտվեց Գերմանիային:

Գիտեմ, որ առաջին սիրո խոստովանությանը պատասխանել ես հետևյալ կերպ«Կներես, բայց ես պետք է ամուսնանամ Մեսսիի հետ, ես նրան եմ սիրում», կպատմես մի փոքր դրա մասին:

Հիմա ծիծաղով եմ հիշում այդ պատմությունը: Հավատացեք, դա շատ լավ միջոց էր տղաներին վանելու համար, շատերը մտածում էին կամ գիժ եմ, կամ իրոք հավատում էին ինձ  ու մի կողմ քաշվում, այլևս չէին անհանգստացնում: Իսկ հետո ամեն ինչ անցավ տարիքի հետ: Երբ արդեն ստիպված էի մտածել համալսարանական քննությունների մասին, Մեսսին մղվեց երկրորդ պլան: Սակայն պլաններից դուրս չմնաց: Ընդունվեցի համալսարան և դրա հետ մեկտեղ սկսեցի աշխատել նաև  ֆուտբոլային լրագրող, դա արդեն բավական էր մեսսիամանիան ավարտելու համար:


Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր երկրպագել հայ ֆուտբոլիրստներին, գուցե նրանց մեջ մեսսիներ կային:

Հայ ֆուտբոլիստների մեջ մեսսիներ չեմ տեսել, բայց զիդաններ տեսել եմ 🙂 : Երբ արդեն մտա հայկական ֆուտբոլային իրականություն, հասկացա, որ այստեղ մեսսիներ չկան, բայց կան տղաներ, ովքեր աշխարհին ապացուցելու բան ունեն: Ազգային հավաքականը ինձ ստիպեց, որ մոռանամ Մեսսիին, սակայն ոչ անհատական ֆուտբոլիստներ: Հայկական ֆուտբոլում մեսսիներ չկան:182906_502988579756680_710854064_n

Իսկ ճի՞շտ է լրագրողի բացահայտ երկրպագությունը կամ նրա վերաբերմունքը որեւէ թիմի կամ ֆուտբոլիստի նկատմամբ: Անաչառությունը չի՞ կորում:

Անաչառությունը միշտ պահպանվում է: Ես բազմիցս ինքս ինձ ապացուցել եմ դա և շատերը, ովքեր կարդում են այն, ինչ ես եմ գրում, կարող են համոզված լինել դրանում: Երբեմն երկրպագելն օգնում է, որ մյուս թիմն ավելի լավ խաղա, հավատացեք դա այդպես է: Ես չեմ կարող երկրպագել մեր տարբեր տարիքային հավաքականներին, երբ նրանք խաղում են արտասահմանյան ակումբների ու հավաքականների հետ, և բոլորի մոտ է այդպես, չէ՞ որ հայ ենք: Իսկ անձնական կյանքի իրավունք ունեն բոլորը՝ այդ թվում և ես իրավունք ունեմ ունենալ նախընտրելի ակումբ, բայց դա չի խանգարում ինձ լրագրող լինելու մեջ:

Մեկ տարի է արդեն այս ոլորտում ես, ի՞նչ ես հասցրել բացահայտել քո համար: Ըստ քեզ՝ ինչո՞վ է տարբերվում մարզական լրագրողի աշխատանքը մյուս ոլորտները լուսաբանող լրագրողների աշխատանքից:


Չեմ ուզում շատ անկեղծանալ, բայց մեկ կարևոր առանձնահատկություն կա, որը չեմ ասի և հենց դրանում է կայանում տարբերությունը: Երբևէ պատկերացրել ե՞ք, ասենք մշակութային լրագրողի հարցազրույց վերցնելու դժվարությունը, խոսքս հարցեր մտածելու կամ կապեր գտնելու մասին չէ. Պատկերացրեք ձեր հավաքականը պարտվել է խոշոր հաշվով և դա ցավալի փաստ է և՛ քո, և՛ ֆուտբոլիստների համար: Շատ մեծ հոգեբանական դժվարություն է նման խաղից հետո մոտենալ ֆուտբոլիստին և հարցազրույց վերցնել նրանից: Հայ աղջիկ մարզական լրագրող լինելու համար Հայաստանում ամուր նյարդեր ու մեծ հավասարակշռություն է պետք, հակառակ դեպքում քեզանից ոչ լրագրող կմնա  ոչ էլ առհասարակ մարդ: Մարզական լրագրողի էությունը մի փոքր ուրիշ է, նա ավելի շատ պետք է հոգեբան լինի: Իսկ բացահայտումներին չափ ու սահման չկա, ես ամեն ժամ եմ ինձ համար բացահայտումներ անում այս ոլորտում:

Այսօր աղջիկների մեծամասնությունը հետաքրքրվում է ֆուտբոլով ավելի շատ ֆուտբոլիստների համար: Քեզ մոտ հե՞շտ է ստացվում դիմանալ գայթակղությանը:

Անկեղծ շատ լավ հարց էր: Չգիտեմ, թե ինչպես է ստացվում, բայց ստացվում է, աշխատանքը աշխատանք, բայց աշխատանքից հետո կարելի է նաև չդիմանալ 🙂 :

Երբևէ պատկերացրել ես,  եթե տղա լինեիր, ֆուտբոլով կզբաղվեի՞ր, թե՝ ոչ կամ  գուցե հենց դու կդառնայիր հայկական Մեսսին:

Իհարկե, մինչև հիմա էլ երազում եմ դրա մասին: Ամենասիրածս ֆլիմը «Она  мужчина» ֆիլմն է, երևի շատերը հասկացան՝ ի՞նչ նկատի ունեմ: Եթե տղա լինեի, ֆուտբոլիստ էի դառնալու, և ես էի լինելու հայկական Մեսսին: Ափսոս ծիածանը չի օգնում, ստիպված եմ մարզական լրագրող լինել:

Իսկ կանանց  հավաքականում խաղալու ցանկություն չի՞ եղել:

Իհարկե ոչ, ֆուտբոլը տղաների խաղ է, իսկ այ  տղամարդկանց հավաքականում խաղալու ցանկություն միշտ էլ կա 🙂 :
Եթե ֆուտբոլը տղաների խաղ է, այդ դեպքում ինչո՞ւ ամբողջ աշխարհում կա կանանց ֆուտբոլի հավաքական:
Այո, աշխարհում աղջիկների ֆուտբոլը ընդունված է, կա ու զարգացած է, բայց դա իմ անձնական կարծիքն է: Ես երբեք աղջիկների մասնակցությամբ ֆուտբոլ չեմ դիտել:

Իսկ Ազգային  հավաքականից ո՞ւմ ես երկրպագում , կա այնպիսի ֆուտբոլիստ ո՞ւմ հետ իսկապես կարելի է մեծ հույսեր կապել:

Ով խաղում է Ազգային հավաքականում, արդեն հասել է նրան, ինչին կարող էր հասնել 🙂 : Նրանց հետ արդեն կապվել են հույսեր՝ որոշները արդարացրել են, որոշները՝ ոչ:  Իսկ ինչ վերաբերում է երկրպագելուն, ապա ո՛չ չեմ երկրպագում, հնարավոր է ինձ շատ ծանոթ մարդիկ ասեն, ի՞սկ Դավիթ Մանոյանը, նրանց համար էլ ասեմ, որ ես Դավիթ Մանոյանի երկրպագուհին չեմ, նույն համարի մարզաշապիկներն ունենք:

 
Բայց չէ՞ որ այսօր թերևս ամենաշատը Հենրիխ Մխիթարյանի անունն է  հնչում, իր խաղին  նույնպե՞ս ուշադրություն չես դարձնում:

Ուզում եք անկեղծ պատասխան լսե՞լ: Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ, բացի Ազգային հավաքականի խաղերից, դիտել եմ միայն Շախտյոր- Յուվենտուս ֆուտբոլային խաղը: Ես հասկանում եմ, որ նա ամբողջ հայ ազգի հպարտությունն է, և շատերը կարող են ինձ սպանել այս խոսքերիս համար, բայց ես առանձնապես չեմ ոգևորվում Հենրիկ Մխիթարյանով: Նա իհարկե մեծ հաջողություններ է գրանցել Դորտմունդի «Բորուսսիա» հասնելով, բայց  ես կցանկանայի նրա այդպիսի փայլուն խաղն և շատ խմբված  գոլերը տեսնել ավելի շատ Ազգային հավաքականի կազմում:

Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031