Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ակտիվիստ Միհրան Մելքոնյանը Վանաձորի դատարանում է. նրան կես ժամ ժամանակ են տվել (Տեսանյութ)

Օգոստոս 13,2013 15:51

Քիչ առաջ քաղաքապետարանի առջեւ նստացույց անող Վահագ Մինասյանը զանգ ստացավ այսօր առավոտյան բերման ենթարկված ակտիվիստ, ակցիայի մասնակից Միհրան Մելքոնյանից: Սա նրա առաջին զանգի թույլտվությունն էր:

Միհրան Մելքոնյանն ասաց, որ ինքը գտնվում է Վանաձորի դատարանում եւ արագացված կարգով դատ են ուզում անել:

Բանն այն է, որ Միհրան Մելքոնյանը նախկինում դատվածություն է ունեցել, քանի որ խուսափել է բանակի ծառայությունից, բայց քանի որ օրինակելի վարք է դրսեւորել կալանավայրում, նրան ժամանակից շուտ ազատ են արձակել: Հիմա էլ Միհրան Մելքոնյանը վստահեցնում է, որ իրեն բերման են ենթարկել եւ ասում են, որ պետք է 6 ամսվա մեջ ներկայանայիր ոստիկանություն, ինչի չես արել: Մինչդեռ Միհրան Մելքոնյանը որեւէ ծանուցագիր ստացած չի եղել:

Այժմ նրան կես ժամ ժամանակ են տվել, որ դատավարությունը սկսվի, տրամադրել են հանրային դատապաշտպան, որից Միհրան Մելքոնյանը հրաժարվել է:

Նա զանգել էր Վահագ Մինասյանին եւ խորհուրդ էր հարցնում՝ ի՞նչ անել: Վերջինս նրան խորհուրդ տվեց չստորագրել որեւէ բան եւ պահանջել, որ ամեն ինչ լինի իր փաստաբանի ներկայությամբ: Ակտիվիստները Միհրան Մելքոնյանի համար փաստաբան են փնտրում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Ներկայացնում ենք նաեւ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը Միհրան Մելքոնյանի վերաբերյալ.

«Օգոստոսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել  ակցիայի  մասնակիցներից մեկին` 1991 թ. ծնված, Սպիտակ քաղաքի բնակիչ Միհրան Մելքոնյանին:

Միհրան Մելքոնյանը 2011 թ. փետրվարի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով՝ դասալքության համար, դատապարտվել է  3 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման:

«ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման հիման վրա նա Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ պայմանական-վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից և հաշվառվել ԱՊԿ բաժնի Լոռու բաժանմունքում: Սակայն այս տարվա ապրիլի 22-ից սկսած՝ բաժանմունք չի ներկայացել՝ միաժամանակ բացակայելով բնակավայրից:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին որոշում է կայացրել դատապարտյալ Միհրան Մելքոնյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժինը հուլիսի 2-ին, որպես պատժից խուսափող դատապարտյալի՝ Մելքոնյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և ստուգումներով պարզվել է, որ Միհրան Մելքոնյանը Սպիտակում վերջին անգամ եղել է այս տարվա ապրիլին:

Միհրան Մելքոնյանը իրավապահների տեսադաշտում հայտնվել էր դեռևս 2008 թվականին՝ գտնվել է հաշվառման մեջ հակահասարակական արարք կատարելու համար՝ Երևան քաղաքում նրա մոտ սառը զենք հանդիսացող դանակ էր հայտնաբերվել…

Միհրան Մելքոնյանը բերման ենթարկվելուց հետո հանձնվել է ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031