Թուրքիայում կպատրաստվեն Վանի ամրոցի թագավորների տապանաքարերի 3D նմուշները՝ լազերի և նորագույն տեխնոլոգիաների միջոցով: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
Թագավորների տապանաքարերը ուրարտական ժամանակաշրջանի ամենակարևոր հուշարձաններից են, դրանց 3D նմուշները կպատրաստվեն Վան քաղաքի և Վանի ամրոցի հնագիտական աշխատանքների շրջանակներում:
Վանում Ստամբուլի համալսարանի պատմության և հնագիտության բաժնի տնօրեն, պրոֆեսոր Էրկան Կոնյարն ասել է, որ Վանի ամրոցի տապանաքարարը ցույց են տալիս Ուրարտուի ճարտարապետների հաջողությունները:
«Բացի Վան քաղաքից և գերեզմանաթմբից, աշխատանքներ են կատարվում նաև միջնաբերդի տարածքում: Այստեղ առկա են թագավորների տապանաքարեր: Այս տապանաքարերն ապացուցում են, որ ուրարտական ճարտարապետները լավագույններից էին առաջին հազարամյակում: Այստեղ մենք տեսնում ենք, որ 200 քառակուսի մետր մակերեսով քարեր են մշակվել և թագավորների համար գերեզմանատներ են կառուցվել: Մենք վավերագրում ենք այս տարածքը: Գիտության տեսանկյունից սա շատ կարևոր աշխատանք է: Մենք աշխատում ենք տոպոգրաֆներից, ճարտարապետներից և սրահներ ձևավորողներից կազմված խմբերի հետ», – ասել է Կոնյարը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ