Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանյան հովերով` Գյումրիում թանկացրեցին տաքսու գները

Օգոստոս 13,2013 15:27

Մոտ 10 օր է` Aravot.am-ը բազմաթիվ դժգոհություններ է լսում գյումրեցիներից այն մասին, որ Գյումրու տաքսու անհատ վարորդները, երևանյան տրանսպորտի թանկացման հովերով, փորձում են արհեստականորեն բարձրացնել նաև իրենց գները:

Բնակիչներից մեկը բողոքեց, որ Գյումրու ավտոկայանից մինչև Անի թաղամաս, որը 8 կիլոմետր է , մշտապես տեղափոխել են 700-1000 դրամով, այժմ տաքսու վարորդները, համառորեն, բնակիչների հետ կռվի մեջ մտնելով, գանձում են 1200 դրամ:

Նմանապես՝ մսի կոմբինատ կոչվող թաղամասից մինչև Հաղթանակի պողոտա, որը մոտավորապես 4,5 կիլոմետր է, նախկին 500 դրամի փոխարեն վարորդները պահանջում են 600-700 դրամ :

Բնակիչների այն հարցին, թե ձեզ ի՞նչ եղավ, ինչո՞ւ եք թանկացնում գումարը, չէ՞ որ մեր քաղաքում տրանսպորտի գնի բարձրացման մասին կես խոսք անգամ չի եղել, վարորդները պատճառաբանում են, թե գազը թանկացել է, բացի դրանից քաղաքում արդեն «պասաժիր» չի մնացել, չհաշված Գյումրու ռմբակոծված փողոցները, որոնք, ըստ վարորդների, մեքենայի կմախքն են թողնում, իրենց ահռելի ծախսերի տակ գցում:

Poxoc_2Ի դեպ, նշենք, որ Գյումրիում կան նաև տաքսի ծառայություններ, որոնք այդ նույն փողոցների պատճառով հեռախոսը վերցնելուն պես տեղեկացնում են, որ օրինակ` մսի կոմբինատի ուղևորներին իրենք չեն սպասարկում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031