Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երևանյան ամառ»-ը՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար

Օգոստոս 13,2013 15:23

Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ` «Երևանյան ամառ» ծրագրում ներառված քառօրյա ճամբար է մեկնարկել սահմանափակ կարողություններով երեխաների համար։

Ճամբարային առաջին օրը երեխաներն անցկացրել են Մանկական երկաթուղում։ Ճամբարի օրակարգն սկսվել է հատուկ մարմնամարզությամբ, ապա խմբավարների օգնությամբ երեխաները ձեռագործ աշխատանքներ են պատրաստել, նկարել են։

Ընդմիջումից հետո նրանք զբոսնել են գնացքով, անվճար օգտվել այգու կարուսելներից և մասնակցել ծրագրով նախատեսված մարզական խաղերին։ Ծնողները գոհունակություն են հայտնել Երևանի քաղաքապետարանի և «Փյունիկ» միության համատեղ այս նախաձեռնության համար, հատկանշելով, որ նման միջոցառումները սահմանափակ կարողություններով երեխաներին բոլոր երեխաներին բնորոշ առօրյայում ներառելու ևս մեկ հնարավորություն են։

Ճամբարային երկրորդ օրը, մարմնամարզական հատուկ ծրագրով,  երեխաները անցկացնելու են «Փյունիկ» միության լողավազանում, այցելելու են Ծիծեռնակաբերդ, իսկ հաջորդ օրերին՝ «Հաղթանակ» զբոսայգի, Կենդանաբանական այգի։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031