Սոֆիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին կորուստն ունեցավ:
50 կգ քաշային Մելիք Ոսկանյանը, որ 1/16 եզրափակչում վիճակահանությամբ ազատ էր, մեկնարկային գոտեմարտը տանուլ տվեց Ռումինիայի ներկայացուցիչ Ալեքսանդրու Բոտեզին եւ զրկվեց նաեւ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից, քանի որ հաջորդ իսկ փուլում ուկրաինացի Ալեքսանդր Տրիֆոնովը տուշեով (մաքուր հաղթանակ) պարտության մատնեց Մելիքին «նեղացնողին»;
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ