Այսօր «Հայելի» ակումբում քաղաքագետ Լեւոն Շիրինյանն անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին, Վլադիմիր Պուտինի Բաքու այցին:
«Ոչ միայն Հայաստանում տագնապ կա, այլեւ Թուրքմենստանում եւ Պարսկաստանում, որովհետեւ այս պետությունները Ադրբեջանի հետ խնդիրներ ունեն: Տարածաշրջանային խնդիր է, ենթադրում ենք, որ բալանսը այսուհետ չի խախտվի, բայց միեւնույն ժամանակ այդ բալանսը դժվար է որոշել: Կարծում եմ՝ մեզ նման զայրացած են նաեւ լեզգիները, որովհետեւ Ադրբեջանի անընդհատ ուժեղացումը վերացնում է իր ցեղակիցների հետ հարաբերվելու հնարավորությունը»,-ասաց Շիրինյանը:
Շիրինյանը հավելեց, որ Ադրբեջանը բարդացնում է իր հարաբերությունները Արեւմուտքի հետ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ