«Գնում է երեխեն կոմայգի ջուր խմելու, հետեւից են ընկնում ոստիկանները, թեւերը ոլորում, բռնում, տանում են »,- պատմեց Ռուբեն Մկրտչյանը, որն ականատես է եղել, թե ինչպես են այսօր ոստիկանները քաղաքապետարանի առջեւից բերման ենթարկել նստացույցի մասնակիցներին աջակցող ակտիվիստ Միհրան Մելքոնյանին:
Նրա պատմելով, ոստիկանները Միհրանին օրեր շարունակ հետեւել են. «Էդ երեխուն նախօրոք հետեւել են, երեկ պարոն Օսիպյանն ասում էր՝ ստեղ մեկը կա, նենց նի տո ա, ասաց` ցույց կտամ ու ցույց չտվեց: Էդ ոսկի երեխուն բռնեցին, հետո ի՞նչ, որ նստել է, նստել դուրս ա եկել, բայց մաքուր երեխա ա, տղերք կան իրա անունով երդվում են: Հին գործ էր, իբր թե քրեական անցյալի հետ է կապված, մանրամասները չգիտեմ»:
Նստացույցի մասնակից Վահագն Մինասյանն էլ ասաց, որ Միհրանի պատմելով, իրեն ազատազրկման են դատապարտել զինծառայությունից հրաժարվելու համար. «Միհրանի պատմելով, հայրը մահացել է իր ծառայության ընթացքում, ուզել է գալ, չեն թողել, փախել է զորամասից, հետո հրաժարվել ծառայությունից: Ասում էր` 5 քույրերը մահացել են երկրաշարժից, մայրը հաշմանդամ է, առողջական լուրջ խնդիրներ ունի եւ եւս երեք եղբայր ունի իրենից մեծ, երկուսի հետ ընդհանրապես չի շփվում, մեկի հետ հազվադեպ կոնտակտի մեջ է մտնում: Ամեն դեպքում ինքը նույնիսկ ալկոհոլ չէր օգտագործում ու շատ կվիրավորվեր, եթե անգամ առաջարկեի»:
Վահագն Մինասյանի խոսքերով, Միհրանը նաեւ պատմել էր, որ իր լավ վարքի համար իրեն ազատազրկման ժամկետից շուտ են ազատ արձակել, պարտավորվածություն ուներ ոստիկանությունում պարբերաբար ստորագրել: Միհրանը Սպիտակից էր, բայց արդեն 6 ամիս է տեղափոխվել էր Երեւան` աշխատելու:
Կարդացեք նաև
«Իրենց բնակարանի հասցեով ոչ մի ծանուցագիր այս ընթացքում չի գնացել, բայց 4-5 օր առաջ զանգել էր նրա մայրը եւ տեղեկացրել, որ ոստիկանությունն իրենց արդեն երկու անգամ անհանգստացրել է` հարց ու փորձ անելով Միհրանից: Միհրանը գնաց Սպիտակ, հետ եկավ, ասաց` ամեն ինչ նորմալ է: Այսօր առավոտյան գնում է լվացվելու, եւ մեր ընկերներից մեկը հեռվից տեսել է , որ տարան»,- շարունակեց պատմել Վահագն Մինասյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Դե վերջացրեք, այս շոուին պետք է թարգը տալ։ Անդրեասի ճտերով հավաքվել են, կապիկություններ են անում, որ ինչ՞՞։