Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակում 3D նկար է լինելու

Օգոստոս 13,2013 14:34

Ազատության հրապարակը շուտով կհամալրվի 3D նկարով: Այս մասին «Առավոտ երիտասարդականը» զրուցեց նկարիչներից մեկի՝ Էլիսոնի հետ, ով առաջին անգամ էր 3D նկարում. «Քաղաքապետարանի կողմից հրավիրված է Նիկոլայը, ով պետք է 3D նկար աներ, մենք էլ սկսնակ նկարիչներ ենք, եկել ու փորձում ենք մեր ուժերը այս ձևաչափում», – ասաց նա: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի ուսանողներ են, աշխատանքն էլ մեծ ոգևորությամբ են անում: «Նկարում պատկերված է կրիա, որը մեջքին շենքեր դրած տանում է իր հետ, – նշեց Էլիսոնը, – մարդիկ կարող են տարբեր տեղերում կանգնել ու նկարվել, ինձ թվում է նկարը հետաքրքիր է թե՛ երեխաների, և թե՛ մեծահասակների համար»:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031