Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Ռուսաստանը փորձում է դրսի գործիքները օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար»

Օգոստոս 13,2013 14:12

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն այսօր «Հայելի» ակումբում խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ անդրադարձավ Ադրբեջանում սպասվող ընտրություններին, նշելով դրա կարեւորությունը: Ենոքյանը նշեց, որ Ադրբեջանը հիմա չի գնում ասոցացման համաձայնագրի ստորագրման:

Խոսելով ղարաբաղյան խնդրի մասին՝ Աղասի Ենոքյանը նշեց, որ Ղարաբաղի խնդրում Ռուսաստանը հստակ օրակարգ ունի՝ Ռուսաստանում զորքի տեղադրումն է, եւ դա կարող է արտահայտվել տարբեր ձեւերով, սակայն ըստ նրա` «Բնական է՝ Ադրբեջանը երբեք չի համաձայնի: Կարծում եմ՝ սա չի ստացվի»:

Հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս էլ պրն Ենոքյանն ասաց.

«Փորձ է արվում Հայաստանի վրա ճնշումներն ավելացնել, ու դա սկսվեց գազի գնից, ապա հայ վարորդին խալաթով դատարան տանելու փաստը: Այս ամենը Հայաստանի վրա ճնշում գործադրել է: Ռուսաստանը փորձում է դրսի գործիքները օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, քանի որ ուրիշ գործիք ներսում չունի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էդվարդ says:

    Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշումները կշարունակվեն մինչև Ասոցացման պայմանագրի ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ (ոչ թե ՆԱԽԱ-ստորագրումը): Դրանից հետո կդադարեն, քանի որ Այսրկովկասում նրա միակ ռազմական հենակետը Հայաստանում է լինելու, և այն պահպանելու համար ստիպված կլինի վերադառնալ «եղբայրական» լկտի կեցվածքին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031