Հայաստանցի 74 կգ քաշային ըմբիշ, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Կարապետ Չալյանը Սոֆիայում այսօր մեկնարկած այդ տարիքային խմբի աշխարհի առաջնությունում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ:
Կարապետը գլորում հնարքներով միավորների 11:3 բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ հաղթեց մոլդավացի Պետրու Սեվցիուսին: Հայաստանցի ըմբիշը հաջորդ փուլում հանդիպելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Բեքհան Օզդոյեւի հետ, որն իր հերթին նույնպես բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք Ֆուրկան Բայրաքին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ