ԿԳ նախարարության շենքի առջեւ երկարատեւ քննարկումներից հետո ուսման վարձերի թանկացման դեմ պայքարող ուսանողները վերջապես որոշեցին հանդիպել նախարարի հետ՝ նախարարության շենքում:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարարության ներկայացուցիչը մոտ մեկ ժամ առաջ նախարարի անունից հրավիրել էր նրանց նախարարություն, սակայն նրանք կտրականապես մերժել էին՝ պահանջելով, որ նախարարն իջնի:
Կազմակերպչի՝ Հարություն Մկրտչյանի խոսքերով՝ նախարարը կարող է հանդիպել բազեականների հետ, իր մյուս ուսանողների հետ չի՞ կարող հանդիպել. «Անպայման պետք է մեր թիկունքում Կարեն Ավագյանը լինի, որ հանդիպի՞»:
Այս պահին նախարարը զրուցում է ուսանողների հետ: Վերջիններիս առաջին պահանջը դաձյալ նախարարին ներքեւ իջեցնելն էր:
Կարդացեք նաև
«Ես չեմ կարծում, որ խնդիրների քննարկման միակ վայրը բացօթյա հարթակն է»,- պատասխանեց պարոն Աշոտյանը: Ուսանողները պատճառաբանեցին, որ ներքեւոմ մտերմիկ կարող են զրուցել: Նախարարը տեղի չտվեց՝ պնդելով, որ եթե խնդիրն է մտահոգում, նախարարությունը եւս պակաս մտերմիկ միջավայր չէ. «Ժողովրդավարությունը չի նշանակում, որ ամբոխավարության պետք է վերածել: Միտինգը խնդիրների քննարկման ֆորմատ չէ»:
«Մենք ձեզ սպասում ենք դրսում»,- ասացին ուսանողները եւ հեռացան:
Նախարարի խոսքերով՝ մեր ուսանողները 100 հազար են, հաստատ իրենք բոլորն իրեն դրսում չեն սպասում. «Հարություն, շանտաժի լեզվով մի՛ խոսիր, այնտեղ, որտեղ դու սովորում ես, ես դասավանդում եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ