EMPYRAY ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը քիչ առաջ Aravot.am-ին փոխանցեց , որ ԱՄՆ է մեկնել զուտ անձնական ու աշխատանքային հարցերով: «Ուզում եմ, որ լրատվամիջոցները իմ բացակայության շուրջ ավելորդ հուզականություն պարունակող բառակապակցություններից զերծ մնան՝ «ընդմիշտ հեռացել է երկրից» և այլն…»,- ասաց նա՝ խոստանալով առաջիկայում նոր մանրամասներ հայտնել:
Երեկ EMPYRAY ռոք խմբի անդամներից Գիսանե Պալյանը Aravot.am-ի հետ զրույցում եւս հայտնել էր, որ Սարգսի ԱՄՆ-ը մեկնելը անձնական պատճառներով է ու հավաստիացրել, թե խումբը չի դադարելու իր գործունեությունը, օրերս հանդես են գալու համապատասխան հայտարարությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ