Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Կարեն Ասլանյանը Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ետ չի մնում իր թիմակցից:
Կարենն այսօր նույնպես արդեն անցկացրել է երեք գոտեմարտ եւ երեքում էլ առավելության հասել մրցակիցների նկատմամբ: Քիչ առաջ նա համառ պայքարում հաղթեց ամերիկացի Հայդեն Դենիել Թումային եւ հիմա նրա մրցակիցը լինելու է ադրբեջանցի Էլման Մուխտարովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ