Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ Գլխավոր դատախազին. Կատարվել է թերի, սուբյեկտիվ, մակերեսային եւ միակողմանի քննություն

Օգոստոս 13,2013 13:15

Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի  համակարգող, փաստաբան` Ա. Խալափյանի նամակը  ՀՀ Գլխավոր դատախազ  Աղվան Հովսեփյանին

Բողոք

Հարգելի պարոն Հովսեփյան,

Հայտնում եմ Ձեզ այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում հանքային
արդյունաբերություն իրականացնող «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲ
ընկերության օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը`
Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում նոյեմբերի
30-ին լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է, որի հետևանքով
խողովակաշարով հոսող թափոնաջրերը նշված ճանապարհով սկսել են հոսել եւ
խառնվել Գեղանուշ գետի ջրերին, արդյունքում վնաս է հասցվել բուսական եւ
կենդանական աշխարհին, բնակչության առողջությանը:

05.12.2013թ.  Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի  կողմից հաղորդում է
հանձնվել  Սյունիքի մարզի դատախազություն:

07.08.2013թ. ստացել եմ 07.08.2013թ.  որոշումը քրեական գործ հարուցելու
մասին: Սույն որոշմանը ծանոթանալուց հետո ակնհայտ է դառնում, որ
կատարվել է թերի, սուբյեկտիվ, մակերեսային եւ միակողմանի քննություն, սույն
որոշմամբ ընդամենը արձանագրվել է, որ ճանապարհին մերձակա հողատարածքը
աղտոտվել է ծանր մետաղներով: Մեր կողմից բողոքարկվող որոշման մեջ նշված
է, որ ընկերության հարստացուցիչ Ֆաբրիկայի հարստացման պոչանքները բարձր
ճնշմամբ առաջացած ճեղքվածքից դուրս են մղվել շրջակա միջավայր եւ ծանր
մետաղներով աղտոտել նշված ճանապարհի մերձակա 30 քառ. մետր հողատարածքը,
շրջակա միջացվայրին պատճառելով էական` 300.000 ՀՀ դրամի վնաս:

Խնդրի առնչությամբ առկա են մի շարք հարցեր, որոնց բացահայտման
դեպքում միայն  հնարավորություն կստեղծվի հասկանալ միջադեպի իրական
պատճառները, բողոքարկվող  որոշումը կայացնելուց առաջ հարգարժան դատախազն
այդպես էլ չի փորձել պարզել, թե ի սկզբանե պոչամբարը սպասարկող
խողովակաշարը կարո՞ղ էր դիմանալ արդյոք թափոնաջրերի ճնշմանը,  ե՞րբ է
կառուցվել պոչամբարը և ու՞մ կողմից, ե՞րբ է այն ենթարկվել ընթացիկ եւ
հիմնական վերանորոգումների, ի՞նչ կազմակերպություն է իրականացնում
խողովակաշարի սպասարկումն ու պահպանությունը եւ, վերջ ի վերջո, որո՞նք են
խողովակաշարը շահագործման հանձնելու իրավական հիմքերը, ներկայումս
խողովակաշարը օրինական հիմունքներով է շահագործվում, թե ոչ:

Անտեսվել է նաեւ այն հանգամանքը, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի N13-0016Դ եզրակացությամբ հաստատվում է, որ Գեղանուշի պոչամբարի շինարարությունն իրականացվել է նախագծային փաստաթղթերին եւ առաջադրանքներին ոչ համապատասխան:

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք վերացնել մեր կողմից բողոքարկվող
որոշումը,    հարուցել քրեական գործ` նախաքննություն կատարելու համար այն
ուղարկելով քննիչին:

Հարգանքով`

Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի  համակարգող, փաստաբան` Ա. Խալափյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Այս ամսաթիվը դեռ ապրել է պետք… այնպես ինչպես ոչ թե ընկերության դեմ է այս ամենը, այլ աշխատակիցների, սակայն ով է նման բաներ հաշվի առնում? կարևորը գրանտային գումարները իրացնելն է…ու որևէ մեկը չի հիշում, որ առաջին դիմումատուն հենց ընկերությունն է եղել, որը իրավապահներին խնդրել էր պարզել թե արդյոք այս ամենը սաբոտաժ է? ինչևէ, հանրային հնչեղությունը և գրանտային ՀԿ-ն ներկայացնելը աշխատանքի բաղկացուցիչ մաս է….

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/08/13/275876/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031