Սա Մաշտոց-Պարոնյան անկյունի գետնանցումն է: Բավական չէ, այն երեկոները ծառայում է իբրեւ միզարան, իսկ ցերեկները համապատասխան բույր արձակում, այժմ էլ իսպառ քարուքանդ է: «Առաստաղն» ուղղակի փուլ է գալիս մարդկանց գլխին, վերեւից ցցված մետաղի կտորները քիչ է մնում՝ անցորդների աչքը խրվեն:
Իմ աչքի առաջ կիրակի օրը մի կին գլորվեց քանդված աստիճաններով իջնելիս: Ճիշտ է, քիչ այն կողմ շինարարական աշխատանքներ են ընթանում, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ տարածքը ավերել ու մարդկանց անցնելու տեղ չթողնել՝ մինչեւ գետնանցումը վերանորոգելը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ