Հայաստանցի 60 կգ քաշային Կարեն Ասլանյանը Սոֆիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը, ինչպեսեւ իր թիմակից Կարապետ Չալյանը, երկրորդ հաղթանակը տարավ ու նույնպես մտավ քառորդ եզրափակիչ:
Կարենը մեկնարկային գոտեմարտում պարտության մատնեց ռուս Արթուր Սուլեյմանովին, այնուհետեւ պայքարից դուրս թողեց ռումինացի Ռադու Միհուտին եւ քառորդ եզրափակչում հանդիպելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դենիել Թումայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ