Այսօր ԿԳ նախարարության դիմաց «Մենք էշ չենք» ցուցապաստառներով ուսման վարձերի թանկացման դեմ ուսանողները բողոքի ակցիա էին անում: Նրանք ցանկանում էին հանդիպել նախարար Արմեն Աշոտյանի հետ: Սակայն քիչ առաջ նախարարության ներկայացուցիչը՝ Սասուն Մելիքյանը երբ իջավ եւ նախարարի անունից հրավիրեց երիտասարդներին նախարարություն՝ ուսանողները մերժեցին:
Ակցիայի կազմակերպիչը՝ Հարություն Մկրտչյանը պնդեց, որ նախարարը իջնի եւ ներքեւում իրենց հետ հանդիպի. «Մենք չենք պատրաստվում մտնել նախարարություն: Նախարարությունը ձեր հոր տունը չի, որ հրավիրում եք: Մենք նախարարության ներսում որեւէ բան չունենք քննարկելու: Պահանջում ենք, որ իջնի եւ պատասխանի մեր մի քանի հարցերին: Նա պարտավոր է իջնել: Մենք կուլիսային որեւէ քննարկում չենք անի»:
Նախարարության ներկայացուցիչը բացատրեց, որ նախարարը քանակ չի դնում, քանի հոգով ուզում են՝ բոլորով կարող են գալ եւ դա կուլիսային քննարկում չի լինի, քանի որ լրագրողները նույնպես կմասնակցեն: Սակայն ուսանողները մնացին անդրդվելի:
Առայժմ նրանք «Պահանջում ենք», «Մենք ենք տերը մեր երկրի» կոչերով կանչում են նախարարին ներքեւ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ