Սոֆիայում այսօր մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքականի անդամ, 74 կգ քաշային Կարապետ Չալյանը (նկարում կարմիր տրիկոյով՝ հնարք կատարելիս) 1/16 եզրափակչում առավելության հասնելով ալժիրցի մրցակցի նկատմամբ, քիչ առաջ 1/8 եզրափակչում միավորների 3:1 առավելությամբ հաղթեց նաեւ սերբ Վիկտոր Նեմեսին ու մտավ քառորդ եզրափակիչ: Այս փուլում Կարապետն ուժերը չափելու է մոլդովացի Պետրիու Սեվսիուսի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ