Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դատարան․Նյու Յորքի ոստիկանությունը խախտում է մարդու իրավունքները

Օգոստոս 13,2013 12:26

Azatutyun. am. ԱՄՆ-ի դաշնային դատարանը վճռել է, որ Նյու Յորքի ոստիկանական դեպարտամենտի կիրառած «կանգնեցրու և խուզարկիր» գործելաոճը խախտում է մարդու իրավունքները:

Ըստ դատարանի՝ ոստիկանությունը այդ քաղաքականությամբ անհամաչափ գործողություններ է իրականացնում, մասնավորապես, աֆրոամերիկացիների և լատինամերիկյան ազգերի նկատմամբ:

Դատավորը մշտադիտարկում է նշանակել՝ հետևելու համար ոստիկանների հետագա գործողություններին:

«Կանգնեցրու և խուզարկիր» գործողությունների ընթացքում ոստիկանները զենք կամ թմրամիջոցներ պահելու կասկածանքով կանգնեցնում են քաղաքացիներին և խուզարկում: Այդ գործողությունների դեմ բողոքը ներկայացրել են չորս անձինք, ովքեր հայտարարել են, որ իրավապահներն իրենց ապօրինի կերպով հետապնդել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031