Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմպերիա» ռեստորանում ներկաներից մեկը ծաղկամանը վերցրել, տվել է մյուսի գլխին

Օգոստոս 13,2013 11:03

Օգոստոսի 11-ին Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի սկզբնամասում գտնվող «Իմպերիա» ռեստորանային համալիրում վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել, իսկ ավելի ուշ հնչել են կրակոցներ։ Այդ ռեստորանը պատկանում է Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի (լուսանկարում) որդուն։

– Պարոն Գրիգորյան, լուրեր կան, որ «Իմպերիա» ռեստորանային համալիրը պատկանում է Ձեզ, եւ օգոստոսի 11-ին լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել։

– Դա իմ տղայինն է, իմը չէ։ Եվ երկրորդն էլ, ամենայն անկեղծությամբ պետք է ասեմ, որ այնտեղ ո՛չ կրակոց է եղել, ո՛չ էլ դանակահարություն։ Պարզապես ներկաներից մեկը ծաղկամանը վերցրել, տվել է մյուսի գլխին։ Պահանջել եմ, որ ոստիկանությունը գա ռեստորան, տեղազննություն անի, եւ մեղավորներին բոլորին դատեն օրենքի խստությամբ։

– Ձեր որդին այս միջադեպի հետ կապ չունի՞։

– Ոչ, այս ամենն իմ տղայի սպասարկման եւ այլ բաների հետ ուրեւէ կապ չունի։ Կարող եք զանգահարել դատախազին, ոստիկանապետին, եւ իմ «ֆակտորն» իզուր թող չչարաշահեն, եւ այս ամենը բոլոր տեղերում էլ կարող է պատահել։

Կօգնե՞ք զրուցել Ձեր որդու հետ։

– Դրա կարիքը չկա։ Իմ տղան չգիտի, թե ինչպես է դեպքը եղել։ Ուղղակի նա իր աշխատասենյակում է նստած եղել ու աղմուկ է լսել։ Որքանով գիտեմ, իմ տղան ինքն է ոստիկանություն զանգել, թե չէ կտային, ամեն ինչ կջարդեին։

– Հետաքրքրվե՞լ եք, թե ինչ խնջույք է եղել, ովքե՞ր են համարձակվել դատավորի տղայի ռեստորանում նման աղմուկ բարձրացնել։

– Ես որքանով իմացել եմ, այնտեղ հարսանիք չի եղել, ծննդյան տարեդարձ է եղել։ Իմ տեղեկություններով այդ ծննդյան տոնի մասնակից փեսան եւ այդ խնջույքին մասնակից ընտանիքի անդամներն իրար մեջ ինչ-որ անհաշտություն են ունեցել, եւ փեսայի կամ՝ չգիտեմ ում «ֆազերը քցել է», ու իջել են ռեստորանի դիմաց, ծեծուջարդ են արել։ Կրկնում եմ՝ մենք այս ամենի հետ կապ չունենք։ Այդ կռվողներին մենք չենք ճանաչում։

– Ձեր որդին այս մի ռեստորանային համալի՞րն ունի, թե այլ բիզնեսների էլ է տնօրինում։

– Ոչ, այս մեկն է, ես շատ կուզենայի, որ մի քանի հատ էլ ունենար, բայց չունենք։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031