Վլադիմիր Հակոբյանը դուրս մնաց, Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը դեռ պայքարում են:
Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկության առաջին շրջանի երկրորդ պարտիայում Լեւոն Արոնյանը կրկին պարտության մատնեց ղրղզ գրոսմայստեր Միխայիլ Մարկովին եւ անցավ երկրորդ շրջան:
Վլադիմիր Հակոբյանը, թեեւ ոչ-ոքի արեց վիետնամցի Նգուեն Սոնի հետ, սակայն երկու պարտիաների արդյունքով՝ 0,5:1,5, լքեց մրցաշարը: Մեր հանրապետության մյուս երկու ներկայացուցիչները՝ Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը (նկարում) կրկին միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Ջոն Լյուդվիգ Համերի (Նորվեգիա) եւ Զունիգա Գրանդայի (Պերու) հետ եւ առաջին շրջանում հաղթողին որոշելու են թայ-բրեքում. 2-ական պարտիա` 25 րոպե+10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ