Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան այցը ցույց է տալիս, թե ինչպիսին են Սերժ Սարգսյանի ասած՝ «եւ, եւ» սկզբունքի կիրառման հեռանկարները

Օգոստոս 13,2013 10:42

Մինչ Ռոբերտ Քոչարյանի վարած կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը հեգնող Սերժ Սարգսյանի թիմը փորձում է նույն կոմպլեմենտարությունը մատուցել ավելի անտաղանդ փաթեթավորմամբ՝ հրապարակ նետելով «եւ, եւ»–ի սկզբունք հասկացությունը, Հայաստանի շուրջ օղակը գնալով ավելի ու ավելի է սեղմվում։

Եվ զենքի վաճառքի մեկ միլիարդանոց գործարքից, ՌԴ-ում հայ ներգաղթյալների դեմ սանձազերծված «պատերազմից» հետո Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցելությունը, դրա ընթացքում ձեռք բերվելիք տնտեսական եւ ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանավորվածությունները արդեն իսկ գործնականում ցույց են տալիս, թե ինչպիսին են Սերժ Սարգսյանի ասած՝ «Եվ եւ-ի» սկզբունքի կիրառման հեռանկարները։

Մի կողմ թողնելով այն հարցը, թե որքանով է ճիշտ կամ սխալ իրար հակադրել տնտեսական եւ ռազմաքաղաքական ինտեգրացիոն ուղղությունները՝ այդ ընթացքում անհասկանալի համառությամբ պնդելով, թե դա ոչ թե հակադրում է, այլ համադրում, նշենք, որ անգամ այդ, այսպես կոչված, համադրման հարցում էլ ՀՀ իշխանությունների ներսում միասնական մոտեցումը եւ միասնական քաղաքական գիծը բացակայում է։ Եվրոպական, թե եվրասիակա՞ն ինտեգրացիա հարցադրման հետ կապված վերջին ամիսներին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն անում են միմյանց հակասող հայտարարություններ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031