Հատված ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հարցազրույցից:
– Պետպատվերով հատկացված տեղերը, որպես կանոն, պաշտոնյաների երեխաներն են զբաղեցնում՝ բարձր միավորներ «ձեռք բերելով»…
– Ինչի, որ պաշտոնյայի երեխա է, նշանակում է բութ է ու տգե՞տ անպայման, պիտի աղքա՞տ լինի, որ բարձր գիտելիքներ ունենա։ Բարձր պաշտոնյաների երեխաներ կան, որ բավականին լուրջ կարողություններ ունեն եւ իրացնում են իրենց իրավունքները բուհերում։ Ինչո՞ւ մյուս կողմը չեք ասում, որ Ձեր ասած մեծահարուստները, պաշտոնյաները քանի երեխաների են կարողանում օգնել ուսման վարձը վճարել։
– Դուք ճանաչո՞ւմ եք էդպիսի մարդկանց, կթվարկե՞ք։ Ձեր կուսակցությունում կա՞ն նման պաշտոնյաներ։
Կարդացեք նաև
– Մեր կուսակցությունից չի կարող լինել որեւէ մեկը, որը որ բաժնետեր է ու չօգնի, մանավանդ մեծամասնական պատգամավորները համատարած են օգնում։
– Իսկ Դուք օգնե՞լ եք որեւէ ուսանողի։
– Ես մեծահարուստ չեմ, բայց օգնում եմ, որպեսզի նրանք, ովքեր հնարավորություն ունեն օգնելու, օգնեն ուսանողին։
– Այսինքն Դուք միջնո՞րդ եք։
– Չէ, ես քննարկում եմ, ես միջնորդելու իրավունք չունեմ, դա իմ թիմն է, ու մենք քննարկում ենք մեր քաղաքական տեսակետներին հարիր։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում